16/08/2017 14:35
Նիգերիայում կանայք ավելի քան 30 մարդ են սպանել
Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի շուկայի մոտակայքում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվն աճում է՝ հասնելով 30-ի, հայտնում է Euronews-ը։
Գնումներ կատարող մարդկանց մեջ պայթուցիկ սարքը գործի է դրել մի կին։ Եվս 2 մահապարտ կանայք պայթեցրել են իրենց փախստականների ճամբարի մոտակայքում։ Վիրավորների թիվը 80-ից ավելի է։
Մայդուգուրի քաղաքը Նիգերիայի հարավ-արևելյան Բորնո նահանգի վարչական կենտրոնն է։ Այդ շրջանում ակտիվ գործունեություն են ծավալում ծայրահեղական «Բոկո հարամ» խմբավորման գրոհայինները։