18/08/2017 14:23
Լավրովը և Գաբրիելը քննարկել են Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրադրությունը
Ռուսաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Զիգմար Գաբրիելը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կորեական թերակղզու իրադրությունը, տեղեկացնում է ՌԴ ԱԳ նախարարությունը:
«Նախարարները քննարկել են ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրությունը և ճգնաժամից դուրս գալու ուղիները»,- նշել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:
Լավրովը և Գաբրիելն ընդգծել են, որ Կորեական թերակղզու խնդիրների քաղաքական- դիվանագիտական լուծումն այլընտրանք չունի, ինչին կոչված է օժանդակել կորեական կարգավորման ռուս-չինական ճանապարհային քարտեզը:
«Հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը կատարելու հանձնառությունը»,- ավելացրել են ՌԴ ԱԳ նախարարությունում: