19/08/2017 12:21
Ոստիկանությունը Բարսելոնում ցրել է Եվրոպայի իսլամականացման դեմ պայքարողների հանրահավաքը
Բարսելոնայի ոստիկանությունը ցրել է Եվրոպայի իսլամականացման հակառակորդների հանրահավաքը, որը կազմակերպվել է քաղաքում հինգշաբթի օրը տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, փոխանցում է Lenta.ru-ն։
Ակցիան իրականացվել է Ռամբլա փողոցում՝ քաղաքի կենտրոնում, որտեղ էլ տեղի էր ունեցել ահաբեկչությունը:
Ցուցարարների ձեռքին «Ահաբեկիչներ, այստեղ ձեզ չեն սպասում» և «Իսպանիան քրիստոնեական է, ոչ թե մուսուլմանական» գրությամբ պաստառներ էին։
Ակցիային միացել են նաև տեղի հակաֆաշիստները՝ ուլտրաաջերին կոչ անելով հեռանալ իրենց շրջաններից։