19/08/2017 16:17
Վենեսուելայի սահմանադիր ժողովն իրեն օժտել է խորհրդարանական լիազորություններով
Վենեսուելայի սահմանադիր ժողովը հավանության է արժանացրել հրամանը, որի համաձայն ժողովն օրենսդրական գործառույթներ է ձեռք բերում։ Երկրի խորհրդարանը փաստացի լուծարվում է, հայտնում է Lenta.ru-ն:
Այդ որոշման օգտին են քվեարկել սահմանադիր ժողովի անդամները, իսկ Վենեսուելայի խորհրդարանը սահմանադիր ժողովի գործողությունները հակասահմանադրական է անվանել և պահանջել թույլ չտալ լուծարել օրենսդիր իշխանությունը։
ԱՄՆ-ի պետդեպը դատապարտել է Վենեսուելայի սահմանադիր ժողովի այդ որոշումը՝ խոստանալով Վենեսուելայի ժողովրդին աջակցելու համար օգտագործել տնտեսական ու դիվանագիտական լծակները։
Վենեսուելայում սահմանադրական կառույցի խաթարումը դատապարտել են նաև Արգենտինայի, Բրազիլիայի, Իսպանիայ, Կանադայի, Կոստա Ռիկայի, Մեքսիկայի, Պերուի և Չիլիի խորհրդարանները։