19/08/2017 14:33
ԱՄՆ-ում արվեստի գծով նախագահական հանձնաժողովի անդամները հրաժարական են տվել
Արվեստի գծով ԱՄՆ նախագահական հանձնաժողովի խորհրդատվական խմբի անդամները, որոնք գործում էին ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի պատվավոր նախագահության ներքով՝ հրաժարական են տվել, հայտնում է ТАСС-ը:
Հրաժարականի պատճառն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն է Վիրջինիա նահանգի Շառլոթսվիլում տեղի ունեցած ողբերգության հարցում, որտեղ անցած շաբաթ հակամարտություն է սկսվել ուլտրաաջ խմբավորումների և նրանց հակառակորդների միջև:
«Ձեր աջակցությունն ատելություն և ահաբեկչություն քարոզող խմբավորումներին, որոնք Շառլոթսվիլում սպանել և վիրավորել են համերկրացի ամերիկացիների, արժանի է մեղադրանքի և ամենաուժեղ քննադատության»,- ասվում է հայտարարության մեջ: