21/08/2017 12:17
ԱՄՆ-ում ավտոբուսի վթարի հետևանքով 26 մարդու հիվանդանոց են տեղափոխել
Առնվազն 26 մարդ է հիվանդանոց տեղափոխվել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում ավտոբուսի ու բեռնատարի բախումից հետո, փոխանցում է РИА Новости-ն` հղում անելով «Associated Press»-ին:
Միջադեպը տեղի է ունեցել Նորթհեմփթոն շրջանում։ Բեռնատարը բախվել է ավտոբուսի, ինչի հետեւանքով ավտոբուսը կողաշրջվել է։
Քննությունը դեռ տեղեկություններ չունի այն մասին, թե որ ընկերությանն է պատկանում այդ ավտոբուսը ու ինչ երթուղի էր իրականացնում։ Վարորդի վնասվածքների մասին ևս տեղեկություններ չեն հաղորդում։