12/09/2017 12:19
Եվրամիությունը Հայաստանին համագործակցություն է առաջարկում, բայց չի ստիպում. Գերմանիայի դեսպան
Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը վերահաստատում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքը, որ Եվրամիությունը պատրաստ է կնքել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը և որևէ խոչընդոտող հանգամանք չկա:
«2013 թ-ին ՀՀ-ն է կատարել ռազմավարական քայլ` միանալու Մաքսային միությանը, այս որոշումն ընդունվել է ԵՄ-ի կողմից, ԵՄ-ն առաջարկում է համագործակցություն, բայց չի ստիպում: Այս ոգով են վերսկսվել բանկացությունները և դրանք շարունակվում են», - Գերմանիայի դեսպանատը լրագրողների հետ զրույցում ասաց Մ. Քիսլերը:
Նա նշեց` կարևոր է հայացք նետել ապագային, ոչ թե` հետ նայել :
«Նոր համաձայնագիրը մեծ հաջողություն եմ համարում: Այն բազմաշերտ հնարավորություններ կստեղծի շարունակելու ՀՀ-ԵՄ համագործակցությունը», - ասաց Հայաստանում Գերմանիայի դեսպանը: