11/09/2017 16:15
ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը նոր դարաշրջան կբացի հարաբերությունների պատմության մեջ. Սվիտալսկի
Եվրամիությունը ակտիվորեն նախապատրաստվում է Հայաստանի հետ նոր համաձայնագրի ստորագրմանը, այսօր ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։
«Համաձայնագրի ստորագրումն, ըստ իս, նոր դարաշրջան կբացի մեր փոխադարձ հարաբերությունների պատմության մեջ», - ասաց Պ.Սվիտալսկին։
Նա նշեց՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը լրացուցիչ հարթակներ կստեղծի ԵՄ պետությունների և Հայաստանի քաղաքացիական հասարակության միջև երկխոսության համար։
«Լիահույս եմ, որ սա հերթական կարևոր ավելացումը կլինի արդեն իսկ Արևելյան գործընկերության հարթակում կատարվող աշխատանքին», - նշեց Սվիտալսկին։
Պ.Սվիտալսկին այսօր Երևանում ներկա է եղել «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Հայաստանում վարչատարածքային կառավարման բարեփոխումներին» թեմայով քննարկմանը: