19/09/2017 15:24
Կրեմլում մեկնաբանել են Կիևին ամերիկյան մահաբեր զենքի տրամադրումը
Կիևին մահաբեր զենքի տրամադրումը չի նպաստի Դոնբասի իրադրության կարգավորմանը և լարվածություն կառաջացնի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:
Երկուշաբթի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է Վաշինգտոնի կողմից Կիևին 500 միլիոն դոլար հատկացնելու մասին՝ անվտանգության և պաշտպանության ոլորտում աջակցության համար: Նրա պնդմամբ՝ Ուկրաինան կստանա հակաօդային պաշտպանության ռադիոտեղորոշման միջոց, վերջրային իրադրության հսկման կայաններ, ռազմածովային հակաականային միջոցներ, ափամերձ գործողության և առափնյա պահպանության նավեր:
«Իսկ ինչու՞ պետք է լիենեն ինչ-որ գործողություններ: Դա ուկրաինա-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հարց է վարկի տրամադրման մասով: Պորոշենկոն նաև ասել է մահաբեր սպառազինությունների մասին: Այդ մասին մենք արդեն բազմիցս բավականաչափ պարզորոշ և միանշանակ դիրքորոշում ենք արտահայտել, որ նման որոշումն, անշուշտ, չի նպաստի Ուկրաինայի հարավ - արևելքում հակամարտության կարգավորանը», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ գործողություններ կհետևեն Կրեմլի կողմից, եթե ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային դրամական միջոցների հատկացման տեղեկատվությունը հաստատվի: