12/10/2017 18:17
Ռիչարդ Միլզ. 2018-ի համար ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանին տրվող գումարն ավելանալու է
Վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աշխատանքի ուշադրության կենտրոնում է եղել նաև Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերը և կառավարության աշխատանքը հասարակությանը մատուցվող ծառայությունների մասով, ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը։
«Ուրախ եմ, որ կառավարությունը կոռուցպիայի դեմ պայքարը գերակա խնդիր է հռչակել և այդ ուղղությամբ քայլեր է իրականացնում», - նշեց նա ԱՄՆ ՄԶԳ` Հայաստանի ժողովրդի հետ գործընկերության 25-ամյա հոբելյանը նշանավորող տոնական միջոցառման շրջանակում:
Դիտարկմանը, թե այս տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն 1 մլրդ դոլար է ծախսել և ինչպիսին է լինելու հետագայում տրամադրվելիք գումարը՝ դեսպան Միլզն ընդգծեց, որ գումարը տարեցտարի փոփոխվում է։
Նրա խոսքով, իրենց նպատակը երբևէ չի եղել այն, որն ՄԶԳ-ն Հայաստանում միշտ լինի, այլ փորձ է արվել օգնել ձևավորել կարողություններ:
«Մեծ ուրախությամբ ուզում եմ նշել, որ եկող տարվա համար Հայաստանին տրվող գումարը մեծանալու է, բայց պետք է նաև գիտակցել, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանում մշտապես չի լինելու, նպատակը եղել է օգնել ձևավորել մեխանիզմներ, որոնք թույլ կտան, որ Հայաստանն ինքը զբաղվի տարաբնույթ հարցերով», - նշեց դեսպանը։