12/10/2017 11:51
Հռոմի Պապի այցին նվիրված ընթրիքի ժամանակ փախուստի է դիմել 2 բանտարկյալ
Բոլոնիայում Հռոմի Պապի այցին նվիրված բարեգործական ընթրիքի ժամանակ փախուստի է դիմել 2 բանտարկյալ, հայտնում է Il Resto del Carlino-ն։
Պարբերականի տվյալով՝ միջոցառմանը հրավիրվել է մի քանի հազար մարդ, որոնց թվում են եղել անտուններ և տեղի բանտերի կալանավորները։ Նշվում է, որ քրեակատարողական հիմնարկներից մեկում նկատել են, որ ընթրիքից հետո անհետացել է 2 բանտարկյալ։
Փախուստի դիմողները Նեապոլից են, որոնց բանտի ղեկավարությունը բնութագրում է որպես վտանգավոր հանցագործներ։
Նրանց ինքնության, կատարած հանցագործությունների մասին չեն հաղորդվել: