13/10/2017 11:44
Էրդողան. Թուրքիան С-400-ի ձեռքբերման հետ կապված խնդիրներ չունի
Թուրքիան Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հետ կապված խնդիրներ չունի: Ինչպես հայտնել է Haber Turk հեռուստաալիքը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ТАСС-ը:
«С-400-ի առումով որևէ խնդիր չկա: Առաջին փուլում համատեղ արտադրություն նախատեսված չէ: Հուսով ենք, որ այն կսկսվի երկրորդ փուլից», - ընդգծել է նա:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան «մտադիր չէ ավարտել բանակցությունները С-400-ի շուրջ»: «Մենք Պուտինի հետ խոսել ենք նաև С-500-ի մասին», - ասել է Թուրքիայի ղեկավարը:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևվլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից, եթե համաձայնություն ձեռք չբերվի դրանց համատեղ արտադրության վերաբերյալ: