14/10/2017 15:01
ԱԺ նախագահը Պետրոպավլովյան ամրոցից ավանդական թնդանոթային համազարկ է իրականացրել
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի այցը Սանկտ Պետերբուրգ, տեղեկացնում են ԱԺ հանրային կապերի վարչությունից: ՀՀ ԱԺ նախագահը հոկտեմբերի 14-ին այցելել է Պետրոպավլովյան ամրոցի Նարիշկինի աշտարակ:
Աղբյուրը նշում է, որ դեռևս Պետրոս Առաջինի ժամանակաշրջանից սկիզբ առած ավանդույթի համաձայն՝ Նարիշկինի աշտարակից ամեն օր թնդանոթի համազարկով ազդարարվում է կեսօրը: Համազարկի իրավունք վերապահվում է նաև Սանկտ Պետերբուրգ այցելած պատվավոր հյուրերին:
Հոկտեմբերի 14-ին ավանդական թնդանոթային համազարկն իրականացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: