Պատերազմը խաթարում ու շեղում է մարդկային ճակատագիրը. «Եվա» ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադը՝ նկարահանման ընթացքի ու Օսկարին մասնակցելու մասին

16/10/2017 18:46

Պատերազմը խաթարում ու շեղում է մարդկային ճակատագիրը. «Եվա» ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադը՝ նկարահանման ընթացքի ու Օսկարին մասնակցելու մասին


Արդեն իսկ հայտնի է դարձել, որ Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմն ընդգրկվել է Օսկար ամենամյա մրցանակաբաշխության 90-րդ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հաստատված հայտերի ցանկում։ Ամերիկյան կինոակադեմիայի այս անվանակարգի համար այս տարի 92 երկիր է հայտ ներկայացրել, որոնցից 6-ը՝ պատմության մեջ առաջին անգամ:

1 ժամ 34 րոպե տևողությամբ հայալեզու ֆիլմը Հայաստանի և Իրանի համատեղ արտադրություն է։ Նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և Ֆարաբի կինոյի հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ: Դերասաններն են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հովհաննիսյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսովան, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը և ուրիշներ։ Ֆիլմի երաժշտությունը վստահվել է կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունուն:

Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է սցենարիստ-ռեժիսոր Անահիտ Աբադի հետ, ում համար «Եվա»-ն, որպես լիամետրաժ ֆիլմ, դեբյուտային է:

- Տիկին Աբադ, ինչո՞ւ և ինչպե՞ս առաջացավ այս թեմային անդրադառնալու մտահղացումը:

- Ընդհանրապես, ինձ հետաքրքրում է անբնական վիճակում հայտնված մարդու վերաբերմունքն իրականությանը, ճշմարտությանն ու ճակատագրին: Պատերազմային իրավիճակում ինչպե՞ս կկողմնորոշվի, ի՞նչ կեցվածք կընդունի կյանքի մարտահրավերների հանդեպ: Չէ՞ որ պատերազմի մեջ հայտնված մարդն արդեն իսկ բնականոն վիճակում չէ, պատերազմը խաթարում ու շեղում է մարդկային ճակատագիրը, բնականոն հունը փոխվում է… Այս թեման ինձ միշտ է հետաքրքրել: Եթե անկեղծ լինեմ՝ ինձ համար կարևորը համամարդկային հանդիսատեսն է, համամարդկային կոնտեքստում եմ ցանկացել ներկայացնել այն իրավիճակը, որում հայտնվել է մեր ժողովուրդը: Նույն համատեքստում կարելի էր անդրադառնալ նաև Սիրիային, Իրաքին, Աֆղանստանին, պարզապես ինձ այս տարածաշրջանն էր հոգեհարազատ…

- Համարձակ չէ՞ լիամետրաժ ֆիլմերի Ձեր դեբյուտը հենց այս թեմայով մեկնարկել:

- Կարծում եմ՝ ոչ: Թեման պետք է իմ ներաշխարհին հարազատ լիներ, հակառակ բան չէի կարող նկարել: Ես ընդամենը ռեժիսոր չեմ, ում գործը պարզապես նկարելն է: Ինձ համար պետք է ներդաշնակ լինեն մտածողությունն ու տրամաբանությունը: Պետք է համոզվեմ, որ այն, ինչ զգում եմ, իմ ասելիքն է ու կընկալվի հանրության կողմից:

- Ղարաբաղյան շարժման, պատերազմի տարիներին եղե՞լ եք Հայաստանում:

- 1992 թվականին շուրջ 7-8 ամիս Հայաստանում եմ եղել, իրանական նախագիծ էինք իրականացնում …

- Իսկ Արցախում առաջին անգամ ե՞րբ եք եղել:

- 1999 թվականին եմ եղել, այդ ժամանակ էլ մտքումս ծնունդ առավ այս ֆիլմի նախնական սցենարը:

- «Եվա» ֆիլմում պատերազմից հետոն է ներկայացվում: Իրականում, որո՞նք են հետպատերազմյան շրջանի այն խնդիրները, որոնց մասին դուք բարձրաձայնել եք Ձեր ֆիլմում:

- Նախ, պատերազմից հետո էլ այդ արհավիրքը, սարսափը, վտանգը սրի նման կախված է մարդկանց գլխավերևում. հետպատերազմյան շրջանում արագ հասունացած հասարակություն է, երեխաներ, որոնց մանկությունը վաղ է ավարտվել: Պատերազմն, անխոս, իր հետքն է թողնում այն տարածաշրջանի բնակչության, սերնդի վրա, որտեղ եղել է: Այդ մարդիկ վախենում են, որ ամեն ինչ կարող է նորից սկսվել, կարոտում են խաղաղությունը: Բայց մեկտեղ պարտավոր են ապրել, գոյատևել ու դիմակայել վտանգներին: Այս ֆիլմը ներկայացնում է կյանքի նկատմամբ սերը՝ հակառակ բոլոր սպառնալիքներին ու վտանգներին: Կյանքը գեղեցիկ է ու բոլորս սիրում ենք այն:

- Ֆիլմում ներկայացված պատմությունների մեջ կա՞ այնպիսին, որն իրական է:

- Ո՛չ, չունեմ այնպիսի կերպար, որի պատմութունն ինչ որ մեկից եմ քաղել: Սա իմ ընկալումն է նման իրավիճակում հայտնված մարդկանց մասին: Բայց այս պատմություններն իրական շունչ ունեն…

- Տիկին Աբադ, նկարահանումների ժամանակ ստեղծագործական ամբողջ խմբի հետ երկու ամսից ավելի Արցախում եք ապրել: Ինչպիսի՞ն էր այնտեղ վերաբերմունքը Ձեր նկատմամբ:

- Այո՛, ես երկու ամիս խմբի հետ եմ մնացել, բայց մինչ նկարահանումները սկսելը, 6-7 ամիս պարբերաբար այնտեղ եմ եղել: Արցախցիք շատ սրտաբաց ու ջերմ են, վստահել ու հավատացել են, որ մենք նկարում ենք ֆիլմ, որը հոգեհարազատ է իրենց իրականությանը:

- Գիտեմ, որ դերասանական կազմին անձամբ եք ընտրել: Մինչ այդ ծանո՞թ էիք հայ դերասաններին ու նրանց վարպետությանը, թե՞ քասթինգի կամ գործընկերների խորհրդով եք ընտրել:

- Ոմանց ճանաչում էի, ոմանց՝ ոչ: Քասթինգ չեմ անցկացրել, հայաստանյան գործընկերներս ընտրության հարցում առաջարկներ են արել, խորհուրդներ տվել… Անձամբ եմ բոլոր դերասաններին հանդիպել, թատրոններ եմ գնացել, ներկայացումներ նայել, որ ծանոթանամ նրանց աշխատանքներին: Ում հավանել եմ, հետո խնդրել եմ իր հեռախոսահամարը գտնեն ու ինձ հետ հանդիպում կազմակերպեն:

- Բավական պատասխանատու է գլխավոր հերոսի ընտրությունը, ինչպե՞ս որոշումը կանգ առավ հենց Նարինե Գրիգորյանի վրա:

- Նրա հետ հանդիպելով և զրուցելով հասկացա, որ միասին կարող ենք թեթև աշխատել: Այդպես էլ ստացվեց, թեև աշխատանքը հսկայական ու ծանր էր (ժպտում է՝ հեղ.):

- Դերակատարներից ումի՞ց առավել մեծ սպասելիքներ ունեիք, բայց չարդարացան, և ընդհակառակը՝ ո՞վ գերազանցեց Ձեր սպասումները:

- (Ժպտում է՝ հեղ.) եկեք չասեմ, թե ովքեր են այն դերասանները, որոնցից ավելին էի սպասում… Բայց կասեմ, թե ումից չէի սպասում, բայց ստացվեց. դա հասարակ բնակչությունն էր, ովքեր ժամանակ առ ժամանակ հայտնվում են կադրում ու իրենց աշխատանքը գերազանց կատարում: Դա իրական մթնոլորտն էր, որի վրա կառուցելու էինք ֆիլմի ողջ ընթացքը:

- «Եվա»-ն արդեն իսկ ընդգրկված է «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության 90-րդ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հաստատված հայտերի ցանկում: Սպասո՞ւմ էիք նման զարգացման:

- Այս տարի որոշեցինք մեր բախտը փորձել, ուրախ եմ, որ այդ ծանր բեռը վստահվեց մեր ֆիլմին: Տա Աստված՝ առաջընթաց լինի:

- Ֆիլմը ե՞րբ հասանելի կլինի նաև հեռուստադիտողին:

- Չեմ կարող հստակ ժամանակ նշել, բայց մի բան հաստատ է՝ 2017-ին այն հաստատ հեռուստաէկրանին չի հայտնվի:

- Նոր սցենարի, ֆիլմի վրա աշխատո՞ւմ եք:

- Այո՛, մի քանի սցենար ունեմ, որոնց վրա սկսել եմ աշխատել դեռ ամիսներ առաջ: Երբ ծանրաբեռնվածությունս մի քիչ թեթևանա, կսկսեմ նկարահանումները, որոնք նորից կլինեն այս տարածաշրջանում: Թեմայի մասին որոշ ժամանակ հետո կխոսեմ: Միայն կասեմ, որ «Եվա»-ի թեմայից շատ հեռու չի...

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:22 Ակադեմիական ազնվության արժեքների մասին շատերի հայտարարությունները կատարելապես կեղծ են. Ռուբեն Հայրապետյանը դատական գործընթաց է սկսում Այսօր, 19:33 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական Այսօր, 19:30 Եվրամիությունը սատարում է խաղաղ բանակցությունների ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին. Տոյվո Կլաար Այսօր, 19:25 Սիրիական բանակը հինգ տարում առաջին անգամ մտել է Ռաքքա Այսօր, 19:11 Ֆիլիպինների ափերի մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Այսօր, 19:02 Հռոմում 29 մարդ է հոսպիտալացվել ավտոբուսի մասնակցությամբ վթարից հետո Այսօր, 18:53 ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամաններով զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվեցին Այսօր, 18:50 Էրդողանը հայտարարել է, որ սիրիական քրդերի ուժերը բանտից ազատում են ԻՊ գրոհայիններին Այսօր, 18:40 Կանադան ժամանակավորապես դադարեցրել է սպառազինության վաճառքը Թուրքիային Այսօր, 18:17 «Մաստակի պատը»՝ Սիեթլում (Տեսանյութ) Այսօր, 18:09 Քրոնիկ հոգնածություն, ցավեր, ողնաշարի մկանների անհամաչափ զարգացում. դպրոցական պայուսակների ծանրության հետևանքները (Տեսանյութ) Այսօր, 18:03 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կսպասարկի չինական UnionPay քարտերը Այսօր, 17:46 Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 ք/մ մակերեսի հաշվարկով գները աճել են 2.8 %-ով Այսօր, 17:23 Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում մեկնարկել է չորրորդ փուլը Այսօր, 17:10 Ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա. Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել զոհված ոստիկանի հարազատներին Այսօր, 17:02 Բանջարեղենային ռեկորդ. Գերմանիայում ընտրել են ամենախոշոր դդումը (Տեսանյութ) Այսօր, 16:41 Հոկտեմբերի 17-ին որոշ ժամանակով կդադարեցվի Բջնի գյուղի գազամատակարարումը Այսօր, 16:30 «Ryanair»-ի մուտքը մեր շուկա միանշանակ ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան և հանգեցնելու է ավիատոմսերի գների անկման. Նիկոլ Փաշինյան Այսօր, 16:16 Նավթի գներն աճում են Այսօր, 15:55 ՄԱԿ-ում հայտարարել են, որ Ասանժի նկատմամբ խոշտանգումներ են կիրառվել Այսօր, 15:38 «Պոբեդան» 40 տոկոսով կավելացնի արտասահմանից Ռուսաստան թռիչքների արժեքը Այսօր, 15:22 Բրազիլիայում պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ Այսօր, 15:16 Մեքսիկայում բանակային պարեկային ծառայության վրա հարձակման հետևանքով զոհվել է 15 մարդ Այսօր, 15:09 Հոնգկոնգում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 2,2 հազար մարդ Այսօր, 15:01 Երևանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. նոր մանրամասներ Այսօր, 14:56 Էրդողան. Սիրիայում Թուրքիայի գործողությունը կնպաստի Սիրիայի ամբողջականության պահպանմանը Այսօր, 14:54 Ճաապոնիայում «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 74-ի Այսօր, 14:44 Մոդրիչը բաց կթողնի «Բարսելոնայի» հետ հանդիպումը Այսօր, 14:28 Կալիֆոռնիայում երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր, 14:16 Աֆղանստանում պայթյուն է որոտացել. կան զոհեր Այսօր, 14:09 Ունենք մի քանի մտահղացումներ. Իգոր Պոպովն՝ Արցախում ու Ադրբեջանում գտնվող ազատազրկված անձանց մասին Այսօր, 14:05 Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Սլովակիայում Այսօր, 13:55 Տնտեսության այսօրվա վիճակը համադրելի չէ տնտեսական հեղափոխության հետ. ՏԶՆԿ Այսօր, 13:49 ԱՄՆ-ն Իրանի դեմ կիբերհարձակում է իրականացրել Այսօր, 13:46 Պղտոր ջրում ձուկ որսալու ժամանակները չեն, ոչ մի բան չի «ջրվել». ՊԵԿ նախագահ Այսօր, 13:33 Գիտեմ, որ նման բան չկա. ՊԵԿ նախագահն իր տեղակալի՝ խաղադրույքներ կատարելու մասին Այսօր, 13:25 Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) միանում է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով «Հայելի» ակումբի դեմ հարձակումը Այսօր, 13:21 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանում տնկվելու է 10 մլն ծառ. Փաշինյան Այսօր, 13:17 Թուրքիան հայտարարել է Սիրիայում գործողությունների ընթացքում 637 գրոհայինի չեզոքացնելու մասին Այսօր, 13:01 Ստվերը հիմնականում մանր ու միջին տնտեսություններում է. ՊԵԿ նախագահ Այսօր, 12:58 Նախատեսում ենք մոտ 20 միլիոն դոլար ներդրում կատարել Գյումրիում. «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Այսօր, 12:38 Վարչապետի դժգոհությունները մոտիվացնող են. Դավիթ Անանյան Այսօր, 12:35 Ավտոմաքսատունը Գյումրի տանելը զուտ քմահաճույք չէ. ՊԵԿ նախագահ Այսօր, 12:34 Ryanair-ը 2020 թվականից թռիչքներ կիրականացնի Հայաստանից Եվրոպա. տոմսերի միջին արժեքը 35 եվրո Այսօր, 12:13 Կատարվել է ավելի քան 9 հազար ընթացիկ ստուգում. Դավիթ Անանյան Այսօր, 12:00 Դավիթ Տոնոյանը կարևորել է Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարների կանոնավոր երկխոսությունը Այսօր, 11:50 Պուտինն Էրդողանին Ռուսաստան է հրավիրել Այսօր, 11:46 ԱԱՀ-ի և եկամտահարկի վերադարձի ցուցանիշն այս տարի 86.7 միլիարդ է. ՊԵԿ նախագահ Այսօր, 11:37 Ամստերդամ և Բելգրադ այցերի համար Ազգային ժողովը ծախսել է ավելի քան 23 մլն դրամ Այսօր, 11:30 Երևանում ոստիկանների վրա հարձակվողները 18 ու 16-ամյա եղբայրներ են. Վերջիններս ձերբակալվել են Այսօր, 11:26 9 ամսվա հարկային եկամուտների ցուցանիշը 1 տրիլիոն 61 միլիարդ 500 միլիոն դրամ է. ՊԵԿ նախագահ Այսօր, 11:11 Ժամանակն է հայ-վրացական հարաբերություններում հայտարարություններից անցնելու գործողությունների. Փորձագետ Այսօր, 11:03 Թող որ «Մի՛ վնասիր» հիմնարար սկզբունքը ձեր աշխատանքում մշտապես լինի առաջնային. ՄԻՊ-ի ուղերձը՝ Հայ մամուլի օրվա առթիվ Այսօր, 10:49 Համանախագահների հետ հանդիպմանը Արցախի նախագահը շեշտել է բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը Այսօր, 10:44 «Զոհվեց ծառայողական պարտքը կատարելիս». Ոստիկանությունը հրապարակել է սպանված ոստիկանի նկարը (լուսանկար) Այսօր, 10:35 Երևանում և Շիրակում լույս չի լինի Այսօր, 10:26 Երևանում ոստիկանին սպանելու կասկածանքով երկու հոգի բերման է ենթարկվել Այսօր, 10:17 Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 231 հա տարածք Այսօր, 10:03 Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Երևանում ոստիկանի սպանության դեպքից (լուսանկարներ) Այսօր, 09:52 «Հրապարակ». Իշխող խմբակցությունում «բացահայտել» են Ստամբուլյան կոնվենցիայի ջատագովներին Այսօր, 09:49 «Փաստ». Իշխանությունների համար արդեն գործելաոճ է դարձել անվանարկել ցանկացած տեսակետ, որը քննադատություն է պարունակում իրենց հասցեին Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը «զոհաբերեց» փոխնախարարին, որ հարաբերություններն Ազգային Ժողովի հետ կարգավորի Այսօր, 09:41 «Հրապարակ». «Իմ քայլը» Հրայր Թովմասյանից ազատվելու նոր տարբերակներ է մտածում Այսօր, 09:38 «Ժամանակ». Սիրիահայերը հրաժարվել են վերաբնակվել՝ հայտնելով, թե իրենք տեղյակ են, որ Հայաստանում կյանքի պայմաններն ավելի լավը չեն Այսօր, 09:30 «Ժողովուրդ». ՀՔԾ-ն չի պատրաստվում քննել Վիգեն Սարգսյանի գործը. ասել են՝ «թույլ ապացույցներով գործ է» Այսօր, 09:24 «Փաստ». Ինչո՞ւ է Ֆելիքս Թոխյանը կողմ քվեարկել Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծին Այսօր, 09:21 Գիշերը Երևանում միջադեպի հետևանքով ոստիկան է սպանվել Այսօր, 09:18 «Հրապարակ». Վահե Գրիգորյանի և իշխանության միջև անջրպետ է առաջացել Այսօր, 09:13 Երկիր-«Հայկական ժամանակ». Միքայել Մինասյանի հոդվածը՝ «Հրապարակ»-ում 15/10/2019 22:29 ԵԺԿ նախագահին տեղեկացրել ենք Հայաստանի ներքաղաքական զարցացումների մասին. Արմեն Աշոտյան 15/10/2019 21:02 Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ երեխայի ծնողը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն 15/10/2019 19:22 Վարչապետի առաջարկությամբ նախագահը ազատել է Գրիգորի Հայրապետովին ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից 15/10/2019 19:00 Ադրբեջանական քարոզչամեքենայի հակահայաստանյան հարվածները չեն սահմանափակվում միայն Ռուսաստանով եւ ԱՊՀ երկրներով. Աշոտյան 15/10/2019 17:57 «...Կկարոտեմ քեզ ու քաղաքը, որտեղ խոստումները տրվում են դրժելու համար». Տաթև Հովակիմյան (Տեսանյութ) 15/10/2019 17:52 ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ 15/10/2019 17:35 Պետական լեզուն ոտնահարողը գլուխը պատով է տալիս, այդպիսի մտածողություն ունեցողն ազգի դավաճան է. Լավրենտի Միրզոյան 15/10/2019 17:18 Դարձի՛ր բարերար. գործարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կայքը 15/10/2019 16:54 Նավթի համաշխարհային գները նվազել են 15/10/2019 16:42 Կատալոնիայում ավելի քան 130 մարդ է տուժել անկարգություններում 15/10/2019 16:30 Փաշինյանը Հայաստանը ներքաշել է պատերազմական իրավիճակի մեջ. Ադրբեջանը հսկայածավալ ինժեներական աշխատանքներ է կատարել. Բալասանյան 15/10/2019 16:14 Երևանում հանդիպել են Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը (Տեսանյութ) 15/10/2019 16:06 Ավելի լավ է ինձ դատեն, նստեցնեն, քան սոցիալական ցանցերում իմ հասցեին հայհոյանքներ հնչեցնեն. Վիտալի Բալասանյան 15/10/2019 16:04 Ռոբերտ Քոչարյանին ձերբակալել են, որ ոչնչացնեն բոլորին. Վիտալի Բալասանյան 15/10/2019 15:50 Արտաշատում դպրոցի բուֆետում վաճառվող սննդից թունավորվել է 19 երեխա. քրգործ է հարուցվել 15/10/2019 15:41 Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են, որ Արցախը չվերադառնա բանակցային գործընթացներին. Վիտալի Բալասանյան 15/10/2019 15:35 Հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը պետք է զերծ լինի ցանկացած արտաքին գործոնի ազդեցությունից. Նիկոլ Փաշինյան 15/10/2019 15:31 Ես պատրաստ էի երեխային օգնել, բայց հարազատների բռնած ձևի համար դա տեղի չի ունեցել. Դավիթ Սանասարյան (Տեսանյութ) 15/10/2019 15:19 Ազդարարման համակարգով ստացվող հաղորդումների 27.7 տոկոսի դեպքում հարուցվել են քրգործեր 15/10/2019 14:59 Ինչպե՞ս է բժիշկը օգնություն ցուցաբերել «գոյություն չունեցած» երեխային. ո՞վ է փորձում կոծկել Սանասարյանի մասնակցությամբ միջադեպի հանգամանքները 15/10/2019 14:40 Հոկտեմբերի 19-ի և 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ 15/10/2019 14:25 Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր 15/10/2019 13:53 Դատարանում վիրավորեցին Քոչարյանի փաստաբանին. կարգադիչների լռությունը վերջինիս հանեց հունից (Տեսանյութ) 15/10/2019 13:52 Երբ արդարադատության նախարարը մանկամիտ է կամ աճպարար. Նարեկ Սամսոնյան 15/10/2019 13:37 «Արմենիա Վայնը» հյուրընկալեց «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը (Ֆոտոշարք) 15/10/2019 13:27 Առանց Ռոբերտ Քոչարյանի Աննա Դանիբեկյանը նիստը չշարունակեց. այն կկայանա նոյեմբերի 5-ին 15/10/2019 13:06 Թուրքիան հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ 15/10/2019 12:55 Գեղարքունիքում 12 ժամ ջուր չի լինի 15/10/2019 12:45 Թուրքիան ուզում է աշխարհի երեսից վերացնել քուրդ ժողովրդին. բողոքի ակցիա՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց 15/10/2019 12:37 Եթե Հայաստանի և Արցախի միջև լարվածություն լինի, այն կարող է նույնիսկ հասարակության պառակտման տանել. Կիրո Մանոյան 15/10/2019 12:30 Սանասարյանը չի հերքում, որ վրաերթի ենթարկած երեխային տարել են հիվանդանոց, իսկ «Արմենիա» ԲԿ-ից պնդում են՝ նման գրանցված հիվանդ չունեն

Տվյալ բաժնի վերջին նյութերը