16/10/2017 17:08
Դուբայում համացանցի ելքով «խելացի նստարաններ» են տեղադրել
Դուբայի ոստիկանությունը արևի Էներգիայով աշխատող «խելացի նստարաններ» է տեղադրել ոստիկանական վեց տեղամասերի մերձակայքում: Facebook-ի իր օգտահաշվում Դուբայի ոստիկանությունը բաժանորդներին հայտնել է, որ արևային մարտկոցներով սարքավորված նստարանները հանդերձված են էլեկտրոնային սարքերի լիցքավորման երկու USB-պորտերով և Համացանց մտնելու Wi-Fi ռոութերով, փոխանցում է РИА Новости-ն:
Նստարանները լուսավորվում են մթության մեջ և հովացվում շատ շոգ եղանակի ժամանակ: Դրանք նաև բնակիչներին տեղեկատվություն կտրամադրեն շարժական հեռախոսների համար ոստիկանության հավելվածների և ընթացիկ եղանակային պայմանների վերաբերյալ: Դուբայի ոստիկանությունը պլանավորում է Էմիրություն-քաղաքում էլ ավելի շատ նման նստարաններ տեղակայել «Խելացի քաղաք» ծրագրի շրջանակներում: