16/10/2017 15:23
Վաչե Գաբրիելյանը Կալիֆոռնիայի նահանգապետի հետ կքննարկի երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված հարցեր
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել էր ԱՄՆ, մասնակցելու 2017 թվականի հոկտեմբերի 12-ից հոկտեմբեր 15-ը ներառյալ կմասնակցի Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքում անցկացվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի տարեկան ժողովին:
Պատվիրակության կազմում էին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան ժողովի շրջանակներում նախատեսվում են տնտեսական կարևորություն ներկայացնող մի շարք հանդիպումներ, մասնավորապես՝ Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նախագահի տեղակալ պարոն Սիրիլ Մյուլլերի և տարածաշրջանի տնօրեն՝ պարոն Ֆրանկ Հիմսկերկի, Արժույթի Միջազգային Հիմնադրամի գործադիր տնօրեն՝ պարոն Էնթնի դը Լանոյի, Արժույթի Միջազգային Հիմնադրամի տարածաշրջանի հարցերով տնօրեն պարոն Ջիհադ Ազուրի հետ և այլն: Քննարկումների հիմնական շրջանակը ներառում է համաշխարհային տնտեսության, տնտեսական իրավիճակի զարգացման ընթացիկ միտումների, համաշխարհային ֆինանսական շուկաներում ֆինանսական կայունության, տարածաշրջանում տնտեսական իրավիճակի և զարգացող երկրներում աղքատության մակարդակի կրճատմանը վերաբերող հարցեր:
Հոկտեմբերի 13-ին Վաչե Գաբրիելյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ տիկին Բրիջիթ Բրինքի հետ:
Հոկտեմբերի 16-ին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը աշխատանքային այցով կմեկնի Կալիֆոռնիա, որտեղ հանդիպում կունենա նահանգապետ Ջերի Բրաունի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված մի շարք հարցեր: