16/10/2017 14:34
Չինաստանում տասնյակ հազարավոր մարդկանց են տարհանել «Հանուն» փոթորկի պատճառով
Չինաստանի Գուանդուն հարավային նահանգի իշխանությունները հարկադրված են եղել վտանգավոր շրջաններից մոտ 37 հազար մարդու տարհանել «Հանուն» արեւադարձային փոթորկի պատճառով, որը երկուշաբթի վաղ առավոտյան հասել է մայրցամաքային Չինաստան: Նահանգի Ջրհեղեղների և երաշտների դեմ պայքարի շտաբի այս տվյալները երկուշաբթի հրապարակել Է «Սինհուա» գործակալությունը, փոխանցում է ТАСС-ը:
Տարերքի հիմնական հավածն ընդունել են Չժանցզյան, Մաոմին, Յանցզյան և Ցզյանմեն քաղաքները, որտեղ հորդառատ անձրևների և սաստիկ քամու պատճառով դեռ նախօրեին փակվել էին բոլոր տուրիստական օբյեկտները: Շտաբի տվյալներով՝ վերջին օրերին այդ շրջանը լքել է շուրջ 38 հազար զբոսաշրջիկ:
Փոթորկի ազդեցությունն զգացվում է ոչ միայն երկրի հարավում, այլև Ֆուցզյան և Չժեցզյան արևելյան նահանգներում:
Փոթորկալի քամին և տեղատարափները մոլեգնել են նաև Շանհայում: Հայնան հարավային նահանգում երկուշաբթի փոթորկի պատճառով փակ են դպրոցներն ու մանկապարտեզները:
«Հանունը» դարձել է ընթացիկ տարեշրջանում թվով 20-րդ արևադարձային ցիկլոնը խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: