19/10/2017 21:00
Բրիտանացին դոկտորական է պաշտպանել խմբակային սեքսի թեմայով
Բրիտանացի Ռայան Սքոութսը, որը Բիրմինգեմի համալսարանում է աշխատում, խմբակային սեքսի թեմայով թեզ է պաշտպանել:
Երիտասարդ գիտնականի կարծիքով՝ մարդկային փոխհարաբերությունների այս ձևին չափազանց սակավաթիվ գիտական աշխատություններ են նվիրված, այս պատճառով որոշել է այդ ոլորտի ուսումանսիրությամբ անձամբ զբաղվել, հայտնում է Lenta.ru-ն New York Post-ը:
Սքոութսի մոտ արտասովոր գիտական աստիճանն ստանալու գաղափարը ծագել է եռյակով սեքսով զբաղվելու անձնական փորձից հետո: Նա որոշել է այս թեման ուսումնասիրել, սակայն հայտնաբերել է, որ այն բավարար հետազոտված չէ: Մասնագետները հատկապես փոքր ուշադրություն էին դարձրել 2 տղամարդու և մի կնոջ միջև սեռական ակտին:
Բրիտանացին մի քանի ամիս հետազոտել է երիտասարդների շրջանում սեռական շփումների առանձնահատկությունները: Նա պարզել է, որ խմբակային սեքսի ժամանակ տղամարդիկ ջանում են միմյանց հետ ֆիզիկական փոխազդեցություն չունենալ: Գիտնականի կարծիքով՝ սա կապված է նույնասեռական շփումների ստիգմատիզացիայով: