06/11/2017 17:05
Մադրիդի իշխանությունները հարգում են Կառլես Պուչդեմոնի հարցով Բելգիայի դատարանի վճիռը
Իսպանիայի իշխանությունները հարգանքով են մոտենում Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի և կառավարության 4 անդամների հարցով Բելգիայի դատարանի վճռին։ Այս մասին ասել է Իսպանիայի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Սորայա Սաենս դե Սանտամարիան, փոխանցում է ТАСС–ը։
«Կառավարության կողմից հաշվի առնելով ժողովրդավարական համակարգի մասին մեր հայտարարությունները առավելագույն հարգանք ենք ցուցաբերում Իսպանիայի, Բելգիայի և անկախ դատական համակարգ ունեցող բոլոր պետությունների դատավորների որոշումների նկատմամբ», - ասել է փոխվարչապետը, որին մեջբերում է Europa Press–ը։
Նոյեմբերի 3-ին Պիրենեյան թագավորության ազգային դատական կոլեգիան Բելգիայում գտնվող Պուչդեմոնին և Կատալոնիայի կառավարության 4 անդամներին եվրոպական կալանքի օրդեր էր տվել։