07/11/2017 15:46
Թուրքիան հրաժարվել է ԱՄՆ–ին երաշխիքներ տալ հյուպատոսության աշխատակիցների գործով
Թուրքիան որևէ քրեական գործով կամ այլ իրավական գործընթացների հարցով Միացյալ Նահանգներին երաշխիքներ չի տալու, քանի որ դա հանրապետության կառավարության իրավասությունների մեջ չի մտնում, հատնել են ԱՄՆ–ում Թուրքիայի դեսպանատնից, փոխանցում է РИА Новости–ն։
Հայտարարությունը հնչել է երկու երկրների միջև վիզային ճգնաժամի ֆոնին, որի առիթը Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակիցների ձերբակալությունն էր։ Երկուշաբթի ԱՄՆ–ը, իսկ հետո նաև Թուրքիան հայտարարել էին «սահմանափակ քանակով» վիզաների տրամադրումը վերականգնելու մասին։
«Թուրքիան իրավական պետություն է, և մեր կառավարությունըչի կարող ոչ մի հավաստիացում տալ շարունակական իրավական գործընթացների առարկա հանդիսացող գործերի վերաբերյալ», – ասված է դեսպանատան հայտարարության մեջ։
Դեսպանատանը նշել են, որ ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները նախկինում ձերբակալվել էին Թուրքիայում ոչ թե իրենց լիազորություններում թերանալու համար, այլ այն պատճառով, որ նրանց դեմ լուրջ մեղադրանքներ էին ներկայացվել։ Այս կապակցությամբ իրավական գործընթացները նրանց դեմ, ովքեր հյուպատոսական իրավասությունների շրջանակներից դուրս են և Թուրքիայում հանցագործություններ են գործում, արդարադատության անկախ մարմինների իրավասության ներքո են գտնվում։
Թուրքիայում վիզաների տրամադրման վերականգնումը իրադարձությունների դրական զարգացում են անվանել, սակայն միաժամանակ Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական հաստատությունների անվտանգության մասին ամերիկյան կողմի հայտարարությունը «տարօրինակ և իրականությանը չհամապատասխանող» էին որակել։
Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հոկտեմբերի 8-ին հայտնել էր, որ դադարեցնում է Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցություններում ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը, որից հետո ԱՄՆ–ում Թուրքիայի դեսպանատունը իր հերթին կասեցրել էր ԱՄՆ քաղաքացիներին ոչ միգրացիոն վիզաների տրամադրման գործընթացը։
Անկարայում ԱՄՆ դեսպամությունն ավելի վաղ հայտարարել էր, ԱՄՆ կառավարությունը լուրջ մտահոգություններ ունի Ստամբուլի ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակից Մետին Թոփուզի ձերբակալության վերաբերյալ։