11/11/2017 10:04
Federbet-ը կասկածի տակ է դրել Հայաստան-Բելառուս ֆուտբոլային խաղի արդար ընթացքը. «Ժամանակ»
Մինչ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզիկները տոնում են նոյեմբերի 9-ին ընկերական խաղում Բելառուսի նկատմամբ տարած հաղթանակը, հանդիպումը հայտնվել է պայմանավորված խաղերի բացահայտումով զբաղվող Federbet միջազգային ընկերության ուշադրության կենտրոնում, որը կասկածի տակ է դրել հանդիպման արդար ընթացքը։ Այս մասին գրել է «Ժամանակը»:
Թերթի փոխանցմամբ՝ բուքմեյքերական հեղինակավոր ընկերություններում Հայաստան-Բելառուս հանդիպման ընթացքում գործակիցների անոմալ շարժեր են եղել։ Չնայած 41-րդ րոպեին հաշիվը 0։0 էր, խաղում 3 գոլ լինելու գործակիցը բարձրանալու փոխարեն մնացել է 2։0։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։