14/11/2017 15:06
ԶԼՄ. Apple-ը հաջորդ տարի կարող է երեք նոր սմարթֆոն թողարկել
Apple ընկերությունը հաջորդ տարի կարող է երեք նոր սմարթֆոն թողարկել iPhone X-ի հիմքի վրա, հայտնել է Macrumors պորտալըч հղում անելով KGI Securities ընկերության վերլուծաբան Մինգ Չի Կուոյին: Նրա կանխատեսումների համաձայն՝ երկու նոր մոդելները կունենան OLED-դիսփլեյներ՝ 5,8 և 6,5 դյույմ անկյունագծով (մեկ դյույմի հաշվով համապատասխանաբար 458 և 480 և 500 պիքսել լուծաչափերով), երրորդը՝ LCD-դիսփլեյ՝ 6,1 դյույմ անկյունագծով (մեկ դյույմի հաշվով 320 և 330 փիքսել):
Դիզայնով բոլոր երեք սմարթֆոնները նման կլինեն iPhone X-ին: Բացի դրանից, դրանք բոլորը սարքավորված կլինեն True Depth խցիկով: LCD-մոդելը, փորձագետի կանխատեսումներով՝ կարժենա 649-ից մինչև 749 դոլար: OLED-մոդելների ենթադրվող արժեքը նա չի հայտնել:
iPhone X-ը վաճառքի է հանվել նոյեմբերի 3-ին: