15/11/2017 18:26
Հունաստանում հեղեղումներն առնվազն երեք մարդու կյանք են խլել
Աթենքի արվարձաններում տեղատարափներից առաջացած հեղեղումները երեք մարդու զոհվելու պատճառ են դարձել, գրել է Kathimerini թերթը, հայտնում է РИА Новости-ն:
Բոլոր զոհերն ապրում էին Հունաստանի մայրաքաղաքից հյուսիս-արևմուտք ընկած Մանդրա քաղաքում: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ փոթորիկը Հունաստանի արևելյան մասի կղզում մոլեգնել է նոյեմբերի 13-ին: Նախօրեին իշխանություններն արտակարգ դրություն են սահմանել Սիմի կղզում, որտեղ տարերքի պատճառով վնասվել են բնակելի շինություններ և խախտվել էլեկտրամատակարարումը: Հրատարակությունը հայտնել Է, որ մեծ թվով մարդիկ իրենց տներն ու ավտոմեքենաները չեն կարողանում լքել ջրի հորձանքի պատճառով:
Իշխանություններն օգնություն ցուցաբերելու խնդրանքով առնվազն 340 հաղորդագրություն են ստացել աղետի ենթարկված մարդկանցից: Ջուրը ողողել է ավտոճանապարհները: Տարերային աղետի պայմաններում տարածաշրջանի դպրոցները չեղարկել են պարապմունքները: