15/11/2017 11:52
Ջիգարխանյանի կնոջ բնակարանում խուզարկություն է անցկացվել
Խուզարկություններ են իրականացվել դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի և նրա պաշտոնական ներկայացուցչի բնակարաններում: Այս մասին РИА Новости-ին հայտնել է դերասանի կնոջ ներկայացուցիչ Իրինա Մազուրը:
«Խուզարկություններ են կատարվել… (Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա) Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանում, առգրավվել են Արմեն Ջիգարխանյանի արտասահմանյան անձնագիրը և նրա բժշկական փաստաթղթերը, նաև համերգների և ներկայացումների՝ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի տեսագրությունները», - ասել է Մազուրը՝ հավելելով, որ խուզարկության ժամանակ իրենից առգրավվել է Ջիգարխանյանի կտակը, որը նրա կինն իր մոտ պահել էր տվել, երբ մեկնել էր Վրաստան:
«Խուզարկության ժամանակ ինձնից առգրավել են լիազորագիրը, ինչը Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային զրկում է պաշտպանության իրավունքից», - հայտնել է Մազուրը՝ հավելելով, որ խուզարկություններն, իր կարծիքով, կարող են կապված լինել ժառանգության համար պայքարի հետ:
Իրավապահ մարմինների պաշտոնական մեկնաբանությունը РИА Новости-ն դեռ չի ստացել: