16/11/2017 17:02
Ֆրանսիայում մեկ օրում մոտ 170 զանգվածային ցույց կանցկացվի
Չորեքշաբթի ամբողջ Ֆրանսիայում զանգվածային ցույցեր են ընթանում կառավարության կողմից անցկացվող բարեփոխումների դեմ, հայտնել է «Интерфакс»-ը` հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Ֆրանսիայի մի շարք խոշոր քաղաքներում հասարակական տրանսպորտի և տարածաշրջանային գնացքների երթևեկությունն իրացանացվում է ընդհատումներով:
Նշվում Է, որ նոյեմբերի 16-ին շուրջ 170 ցույց է նախատեսված ամբողջ Ֆրանսիայում, այդ թվում՝ Փարիզում: Բողոքի ակցիաները կազմակերպվել են Աշխատանքի համընդհանուր համադաշնություն ֆրանսիական ազգային արհմիության կողմից: Դրանց մասնակիցները հանդես են գալիս երկրի կառավարության կողմից անցկացվող բարեփոխումների դեմ, որոնք նրանք համարում են «ազատական»:
Մասնավորապես, նրանք դժգոհ են այն բարեփոխումներից, որոնք վերաբերում են պետական հատվածի աշխատողների դրությանը: