16/11/2017 11:40
Երեկվա երկրաշարժի հետևանքով Ադրբեջանում 130 բնակելի տուն և մեկ դպրոց է վնասվել
Ադրբեջանի տարածքում նախօրեին գրանցված երկու երկրաշարժերի հետևանքով վնասվել են ավելի քան 130 բնակելի տներ, այս մասին Trend-ին հայտնել է Աղդամի շրջանի ղեկավար Ռագուբ Մամեդովը:
«Վնասվել է 130 բնակելի տուն և մեկ դպրոց», - ասել է շրջանի ղեկավարը:
Ըստ տեղեկատվության` ամենից շատ վնասներ կրել է Չեմենլի գյուղը, որում 36 տուն է վնասվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 15-ին` 23:48-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ Ադրբեջանում, Մինգեչաուր քաղաքից 68 կմ հարավ։ Ուժգնությունը կազմել է 5,3 մագնիտուդ: