20/11/2017 12:37
Պակիստանում ճանապարհային խոշոր պատահարի հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել
Պակիստանում ճանապարհային խոշոր պատահարը խլել է առնվազն 17 մարդու կյանք, հաղորդվում է նաև 5 վիրավորի մասին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Geo TV-ին:
Պատահարը տեղի է ունեցել երկրի հարավում՝ Հայրփուր քաղաքի շրջանում: Ոստիկանության տեղեկություններով՝ Ռանիփուր-Սիքուր երթուղով ուևորվող բեռնատարը շրջվել է երթուղային ավտոբուսին վազանցել փորձելիս: Իրավապահները պնդում են, որ բեռնատարի վարորդը կառավարումը կորցրել է, ինչը հանգեցրել է 17 զոհի:
Ներկայում բոլոր տուժածներին Հայրփուրի հիվանդանոց են տեղափոխել: Բժիշկները նշում են, որ երկու մարդ ծայրահեղ վիճակում է: Պատահարի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: