20/11/2017 15:23
iPhone X-ի օգտատերերը դժգոհել են, որ հեռախոսի պատյանի ներկը թափվում է
iPhone X-ի գնորդները դժգոհել են, որ հեռախոսի պատյանի ներկը թափվում է: Այդ մասին հաղորդագրությունը հայտնվել է Reddit-ի ֆորումի ժամանակ, փոխանցում է Life.ru-ն:
Հեռախոսի օգտատերերից մեկը գրել է, որ սարքը ընդամենը մեկ շաբաթ առաջ է գնել և արդեն նկատել, որ պատյանի մետաղական մասի ստորին հատվածից ներկը թափվում է: Պարզվել է, որ նմանատիպ խնդիր է առաջացել նաեւ «խնձորային» տեխնիկայի մի քանի այլ օգտատերերի մոտ:
Ինչպես պնդում են փորձագետները, դա պայմանավորված է նրանով, որ Apple-ը բարձր որակի ներկի վրա տնտեսել է՝ որոշելով շեշտը դնել արագության ու արտադրության էժանացման վրա: