20/11/2017 12:59
Հարիսոն Ֆորդն օգնության է հասել վթարի ենթարկված մի կնոջ
Դերասան Հարիսոն Ֆորդն օգնության է հասել վթարի ենթարկված մի կնոջ, հայտնում է TMZ-ն:
Հաղորդվում է, որ կնոջ մեքենան դուրս է եկել ճանապարհից ու կողքի գլորվել: Ֆորդի մեքենան ընթանում էր կնոջ հետևից: Երբ վերջինը կորցրել է վերահսկողությունն ու ճանապարհից դուրս եկել, դերասանը կանգնեցրել է մեքենան ու վազել նրա ուղղությամբ: Ֆորդը կնոջը դուրս է բերել վթարված մեքենայից և կանչել բժիշկների:
Կինը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ: