23/11/2017 13:42
ՆԱՏՕ-ն հորդորել է Բաքվին հետևել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իրենց առաջարկներին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը կոչ է արել Ադրբեջանին հետևել կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ առաջարկություններին՝ Հյուսիսատլանտյան դաշինքի «բարոյական հիմքերի ամրապնդման ծրագրին» համապատասխան:
«Ես կոչ եմ անում ամրապնդել անվտանգության ոլորտի բարեփոխումները և լիարժեք օգտվել բարոյական հիմքերի ամրապնդման ծրագրից, որն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարին», - ասել է Ստոլթենբերգը Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է РИА Новости-ն: