23/11/2017 17:45
Պուտինը վայր է գցել աթոռը, որի վրա նստած էր Էրդողանը (Տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վայր է գցել աթոռը, որի վրա նստած էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Lenta.ru-ն։
Դատելով տեսանյութից՝ դա տեղի է ունեցել այն պահին, երբ Պուտինն ու Էրդողանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ ավարտել են համատեղ մամուլի ասուլիսը Սոչիում։
ՌԴ նախագահը վեր է կացել, մոտեցել իրենից ձախ նստած Էրդողանին, սեղմել նրա ձեռքը և միաժամանակ մի կողմ տարել աթոռը, որպեսզի թուրք նախագահին հարմար լինի ոտքի կանգնել, սակայն աթոռն ընկել է։