28/11/2017 14:36
ԻՊ-ն և քրդերը զինադադար են կնքել
Համացանցում հայտնվել է փաստաթուղթ, որը ցույց է տալիս, որ «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) գրոհայինները և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քուրդ մարտիկները համաձայնագիր են կնքել: Այս մասին հայտնում է Directorate4 Telegram ալիքը, որը զբաղվում է ծայրահեղականների գործունեության մոնիթորինգով, փոխանում է Lenta.ru-ն:
Փաստաթղթում կա ծայրահեղականների խմբավորման կնիքը: Առայժմ դրա ստորագրումը հաստատված չէ պաշտոնական աղբյուրների կողմից:
Համաձայնագիրը նախատեսում է ԻՊ-ի գրոհայինների հեռանալը նավթի հանքավայրերից և Սիրիայի արևելքում և հյուսիսում քրդերի վերահսկողության տակ ընդարձակ տարածքների փոխանցում: Դրանում կան նաև այնպիսի կետեր, ինչպիսիք են՝ կրակի դադարեցումը մինչև բանակցությունների ավարտը, երկու կողմերից զինվորական կոորդինատորների նշանակում, ԻՊ-ի և քրդերի միջև թեժ գծի ստեղծում, նաև հրաժարում ռազմագերիներին երրորդ կողմին փոխանցել: