01/12/2017 16:45
Մեդվեդև. Սիրիայում ԻՊ-ի սպառնալիքն արդիական է մնում
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ջանքերով Սիրիայի գրոհայինների դիրքերին կործանիչ հարված է հասցվել, սակայն ահաբեկչության սպառնալիքը արդիական է մնում, ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է РИА Новости-ն։
«Մեր և իրանցի ու թուրք գործընկերների ջանքերի շնորհիվ Սիրիայի գրոհայիններին կործանիչ հարված է հասցվել։ Սակայն ԻՊ–ի (Ռուսաստանում, և մի շարք այլ երկրներում արգելված) կողմից սպառնալիքը նախկինի պես արդիական է, և մենք, բնականաբար, պետք է զբաղվենք դրանով», - ասել է Մեդվեդևը։