02/12/2017 12:49
Facebook սոցցանցում տեսանյութերը կսկսվեն գովազդով
Առաջիկայում Facebook սոցցանցում տեսանյութերը կսկսվեն գովազդով: Շուտով կսկսվի ծրագրի փորձարկումը, հայտնում է Life.ru-ն` հղում անելով Adage-ին:
Ուշագրավ է, որ Facebook-ը և դրա հիմնադիրը երկար ժամանակ դեմ էին գովազդների ներմուծմանը տեսանյութերից առաջ՝ ասելով, որ դա հակասում է իրենց մոդելին:
«Օգտատերը մուտք է գործում կայք իրենց ժապավենը տեսնելու համար, ոչ թե այլ տեսահոլովակ», - դեռևս հուլիսին իր ներդրողների հետ հավաքի ժամանակ ասել է Մարկ Ցուկերբերգը:
Փորձագետների կարծիքով՝ Ցուկերբերգը արմատապես փոխել է իր դիրքորոշումը Facebook Watch-ի պատճառով, ինչը հեղինակային կոնտենտի միջոցով թույլ է տալիս գումար վաստակել: Սոցցանցի ղեկավարությունը հարթակը դիտարկում է որպես YouTube-ի մրցակից, որտեղ դա վաղուց է նորմ դարձել:
Adage-ի մասնագետների կարծում են, որ գովազդների միջոցով Ցուկերբերգը ցանկանում է ավելի շատ գումար վաստակել: