05/12/2017 18:18
Լեոնիդ Սլուցկին առաջարկել է Ռուսաստան, Իրան և Ադրբեջան խորհրդարանական եռյակ ստեղծել
ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին առաջարկել է արդիական խնդիրների քննարկման խորհրդարանական եռյակ ստեղծել՝ Ռուսաստան, Իրան և Ադրբեջան, փոխանցում է РИА Новости-ն:
Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեն երեքշաբթի Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով իսլամական խորհրդի հանձնաժողովի հետ համատեղ նիստ է անցկացնում: