06/12/2017 16:26
Մեր ազգային ավանդույթներն այն են, երբ հայրը ու մայրն են որոշում, թե տղեն ու հարսը շաբաթը քանի անգամ են սեքսով զբաղվելու. Փաշինյան (Տեսանյութ)
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ընտանեկան ավանդույթների թեման շարունակեց նաև ամբիոնի մոտ օրինագծի վերաբերյալ իր ելույթում։
«Ժողովուրդ ջան, մեր ազգային, ընտանեկան ավանդույթները որո՞նք են, եկեք մի հատ նայենք: Մեր ազգային ավանդույթները հայրը և մայրն են, ովքեր որոշում են, թե տղեն ու հարսը շաբաթը քանի անգամ են սեքսով զբաղվելու և ինչ դիրքով, էդ ա՞ մեր ազգային ավանդույթը։ Դուք գիտեք, որ նման բաներ կան Հայաստանում: Կամ մանկական կոմպլեքսներով մեկը, որը կյանքում կայացած չէ, ստիպում է, որ իր ընտանիքի անդամները բառիս բուն և փոխաբերական իմաստով իրա անլվա ոտերը պաչեն», - «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագծի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց պատգամավորը։
Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Երևանի «Վստրեչի» կամրջի մոտ մեքենայով անցնելիս նկատել է, թե ինչպես է մի երիտասարդ տղամարդ «զխկում» մի կնոջ:
«Իջել եմ, ասում եմ՝ ինչ ես անում, սենց ա ասում՝ կնիկս ա: Այսինքն՝ կնիկն է, իրան կարելի է զխկել Վստրեչի կամրջի վրա», - պատմեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ նման երևույթները անթույլատրելի են։
Պատգամավորը հավելեց, որ «ամեն հիմարություն» պետք չէ ընդունել որպես ընտանեական, ավանդական արժեք։
Նկատենք, որ ԱԺ «Ելք» խմբակցությունը կողմ է օրինագծին։