07/12/2017 10:42
Ֆրանսիան չի աջակցում Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմանը
Ֆրանսիան չի աջակցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու միակողմանի որոշմանը: Այս մասին հայտարարել է Ալժիրում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է ТАСС-ը:
«Այս որոշումը ցավալի է, Ֆրանսիան այն հավանության չի արժանացնում, այն հակասում է միջազգային իրավունքի և ԱՄՆ Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերին», - նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը: