09/12/2017 11:16
Սաակաշվիլին հայտարարել է անժամկետ հացադուլ սկսելու մասին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է անժամկետ հացադուլ սկսելու մասին, ասել է նրա փաստաբան Ռուսլան Չերնոլուցկին:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ուրբաթ ուշ երեկոյան Ուկրաինայի գլխավոր դատախաս Յուրի Լուցենկոն հայտնել էր, որ Սաակաշվիլին ձերբակալվել է և տեղափոխվել ժամանակավոր կալանավայր:
«Սաակաշվիլին հայտնել է անժամկետ հացադուլի մասին։ Նա նաև դիմադրելու է ստիպողական կերակրման բոլոր փորձերին: Եթե դատարանը վճռի 60 օրով կալանավորել նրան, Սահակաշվիլին ավելի կոշտ ձևով կշարունակի իր հացադուլը», - հայտնել է փաստաբանը: