12/12/2017 17:00
Ռայոլան «Միլանից» խնդրել է դադարեցնել Դոնարումայի նոր պայմանագիրը
«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է հեռանալ թիմից, փոխանցում է Sports.ru-ն:
Ըստ Corriere dello Sport-ի՝ ֆուտբոլիստի գործակալը` Մինո Ռայոլան, ակումբից խնդրել է դադարեցնել պայմանագիրը այն բարոյական նվաստացման համար, որին ենթարկվում է Դոնարուման:
Վստահեցվում է, որ դարպասապահն անձամբ է նամակ ուղարկել «Միլանի» ղեկավարությանը, որում պարզաբանել է, որ ինքը հոգեբանական ճնշում է զգում:
Դոնարումայի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն և «Ռեալը»:
Դոնարուման 2017 թվականի ամռանն է նոր պայմանագիր կնքել «Միլանի» հետ: Այն ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառը: Նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2018 թվականի ամառը: