13/12/2017 12:19
Ընտանիքում բռնության մասին վիճահարույց նախագիծը խորհրդարանը ընդունեց. Դեմ էին միայն «Ծառուկյան» խմբակցությունից
Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և վերջնական ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի ու կից ներկայացված նախագծերի փաթեթը:
Նախագծին կողմ քվեարկեց 75 պատգամավոր, դեմ էր 12 պատգամավոր, ձեռնպահ՝ 8-ը: Դեմ և ձեռնպահ քվեարկած պատգամավորները «Ծառուկյան» խմբակցության անդամներն էին: