14/12/2017 12:27
Հայտնաբերվել է «Дом-2»-ի նախկին մասնակցի մարմինը
Մերձմոսկվայում գտել են «Дом-2» հեռուստաշոուի նախկին մասնակից Մարիա Պոլիտովայի մարմինը, հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրներից մեկը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքով՝ աղջկա մարմինը հայտնաբերվել է Շչելկովսկի շրջանի Զագորյանսկի ամառանոցային գյուղի Տենիսնայա փողոցում, նրա մարմնի վրա ուժեղ ցրտահարման նախանշաններ են եղել:
Հաղորդվում է, որ Պոլիտովան հետախուզման մեջ է եղել այն բանից հետո, երբ անհայտ ուղղությամբ տանից դուրս է եկել: