15/12/2017 12:35
Գերմանիայում երեք մարդ է մահացել ինքնաթիռի կործանման հետևանքով
Երեք մարդ է մահացել Գերմանիայի հարավի Բադեն Վյուրտեմբերի դաշնային երկրամասի Ռավենսբուրգ քաղաքում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով, հայտնել է Stuttgarter Nachrichten գերմանական թերթը, հայտնում է «Интерфакс»-ը:
«Ըստ մեր ունեցած տվյալների՝ խոսքը վերաբերում է երեք ուղևորի, որոնք ինքնաթիռի կործանման զոհ են դարձել»,- հրատարակությունը մեջբերել է ոստիկանության տեղի աշխատակիցների խոսքը:
«Սեսնա» տիպի ոչ մեծ ինքնաթիռը Ֆրանկֆուրտից մեկնել էր Ֆրիդրիխսհաֆեն քաղաք և աղետի ենթարկվել Ռավենսբուրգի անտառազանգվածի շրջանում: