Միկոյանների տուն-թանգարան Սանահինում. այցելության պարտադիր վայր` պատմությամբ ու ավիացիայով հետաքրքրվողների համար (Լուսանկարներ)

20/12/2017 17:10

Միկոյանների տուն-թանգարան Սանահինում. այցելության պարտադիր վայր` պատմությամբ ու ավիացիայով հետաքրքրվողների համար (Լուսանկարներ)


Տասնամյակներ առաջ Լոռու մարզի Սանահինի տարածքում հարկադիր վայրէջք կատարեց ֆրանսիական «Ֆարման» ինքնաթիռը: Ասում են՝ գյուղում երկար քննարկվեց այդ միջադեպը: Հատկապես, այն զարմացրեց ու հետաքրքրեց երեխաներին, ովքեր երբևէ չէին էլ պատկերացրել, որ երկաթե հսկա սարքավորումը հնարավոր է թռչի:

Ֆրանսիացի օդաչուն, ով Սանահինի տարածքն ընտրել էր պատահաբար ու վայրէջք էր կատարել պարզապես տեխնիկական անսարքություններ ունենալու պատճառով, հավանաբար, չէր էլ պատկերացնի, որ այդ օրը ոգեշնչման աղբյուր է դառնալու իր վայրէջքին հետևող Սանահինի 9-ամյա մի երեխայի համար: 

Առավել ևս` չէր էլ մտածի, որ տարիներ անց Սանահինում մեծացող այդ երեխայի նախագծած ինքնաթիռներով թռչելը պատիվ է բերելու շատ օդաչուների և դրանք բեկումնային դեր են խաղալու համաշխարհային ռազմական ավիացիայի զարգացման մեջ:

Այսօր Ալավերդի քաղաքի մաս կազմող Սանահինում համոզված են` հենց այս պատմությունն է դարձել աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ՄիԳ ինքնաթիռների նախագծող Արտեմ Միկոյանի ավիացիան ընտրելու պատճառը:

Միկոյանների թանգարանը Սանահինում

Զբոսաշրջային ուղեցույցներում ու առհասարակ Հայաստանի մասին պատմող գրքերում Սանահինն առաջին հերթին հիշատակվում է այստեղ գտնվող 10-րդ դարի վանական համալիրով:

Այնուամենայնիվ, պատմությամբ, ռազմարվեստով, ավիացիայով հետաքրքրվողների համար ոչ պակաս հետաքրքիր կլինի Սանահինում գտնվող Արտեմ և Անաստաս Միկոյանների տուն-թանգարանը:



Այն բացվել է 1982թ.-ին, երբ Մոսկվայից Սանահին են տեղափոխվել դրա ամենահզոր ցուցանմուշներից երկուսը` Արտեմ Միկոյանի նախագծած ՄիԳ-երից մեկն ու Անաստաս Միկոյանի անձնական ավտոմեքենան:



Տարիների ընթացքում թանգարանում ավելացել են ցուցանմուշներն, իսկ 2017թ.-ի ընթացքում այն նորոգվել է «Looking forward» հիմնադրամի ֆինանսավորմամբ, որն էլ արդյունքում քաղաքապետարանից երեք տարով վերցրել է թանգարանի կառավարումը` նպատակ ունենալով շարունակել նորոգման աշխատանքները, թարմացնել ցուցանմուշները, բարձրացնել այցելուների հետաքրքրությունն ու առհասարակ թանգարանը դարձնել ինքնաֆինանսավորվող:

«Նախ մուտքը, թեկուզ սիմվոլիկ, բայց վճարովի կդառնա: Բացի այդ նախատեսում ենք վաճառել թեմատիկ ձեռագործ հուշանվերներ, օրինակ` ՄիԳ ինքնաթիռների փոքրիկ մակետների տեսքով կամ խորհրդային սիմվոլիկայով», - մեզ հետ զրույցում պատմում է «Looking forward» հիմնադրամի աշխատակից Մարինե Բլբուլյանն, ով հիմնադրամում պատասխանատու է  թանգարանում կատարվող աշխատանքների համար:

Թանգարանում կա բազմալեզու գրադարան, որը վերաբերում է եղբայրների գործունեությանը և, եթե այցելուները չեն ցանկանում թանգարան գալ պարզապես էքսկուրսիայի համար, ապա կարող են տեղում նստել ու օգտվել գրադարանից: Թեմատիկ գրքերը պատվիրվել են տարբեր երկրներից: Կան նաև արխիվային փաստաթղթեր: Նախորդ տարվա ընթացքում Միկոյանների թանգարանն ունեցել է 2300-ից 2500 այցելու:

Այն պայմանականորեն բաժանված է երկու մասի, որոնցից մեկում ներկայացվում է Արտեմ, մյուսում` Անաստաս Միկոյանների կյանքն ու գործունեությունը:

Արտեմ Միկոյան

Թանգարանում պատմում են, որ Արտեմ Միկոյանի մանկության երազանքը` թռչելը, իսկապես ծնվել է Սանահինում վայրէջք կատարած ֆրանսիական «Ֆարման» ինքնաթիռի պատմությունից հետո: Արդյունքում, սակայն, Միկոյանը ոչ թե օդաչու է դարձել, այլ ավիացիոն ինժեներ` թռչելու հնարավորություն տալով մյուսներին:



Արտեմ Միկոյանին նվիրված հատվածում ներկայացված են ՄիԳ-երի բազմաթիվ մակետներ, ինչպես նաև առաջին ՄիԳ-երի օդաչուների համար նախատեսված հագուստը, որն, ի դեպ, բավականին նման է տիեզերագնացների հագուստին:
Ներկայացված են Միկոյանի անձնական իրերը, համազգեստը:



Հատուկ ուշադրություն է գրավում նաև «ՄիԳ-15» ինքնաթիռի մանրակերտը: Մյուս ՄիԳ-երի այն առանձնեցված է ոչ պատահաբար:

Բանն այն է, որ «ՄիԳ-15»-ի ստեղծումը ավիացիայի բազմաթիվ մասնագետների գնահատակոնով առաջընթաց էր ու բեկում ոչ միայն խորհրդային ռազմական օդուժի համար, այլև համաշխարհային ավիացիայի համար առհասարակ: Բանն այն է, որ այդ ինքնաթիռի դեպքում մտցվել էին միաժամանակ մի քանի նորարարություններ` կիրառվել էին «նետաձև թևեր», մշակվել էր օդաչուի կատապուլտի մեխանիզմն ու ինքնաթիռում գերհզոր շարժիչ էր տեղադրվել:

«ՄիԳ-15»-ի շարժիչի հետ կապված անգամ լեգենդար պատմություն կա:
Անգլիական հզոր շարժիչի ստեղծման տեխնոլոգիաները ձեռք բերելու համար Խորհրդային Միությունն Արտեմ Միկոյանին մի քանի այլ մասնագետների հետ գործողում է Անգլիա: Այստեղ նրանք պետք է հանդիպեին հզոր «Նիմ» և «Դերվենտ» շարժիչների արտադրությամբ զբաղվող ընկերության ղեկավարին:

Ասում են` բանակցությունների արդյունքում ընկերությունը հրաժարվում է վաճառել շարժիչները ԽՍՀՄ-ին, սակայն հրաժեշտի համար Միկոյանին ու պատվիրակությանը հրավիրում է ընթրիքի: Այդ ընթացքում ընկերության ղեկավարն ու Արտեմ Միկոյանը մի քանի պարտիա բիլիարդ են խաղում և վերջինից առաջ որոշում` եթե Արտեմ Միկոյանը հաղթի պարտիան, շարժիչ արտադրող ընկերության ղեկավարը կվաճառի «Նիմ» շարժիչը, եթե պարտվի` ոչ: Արդյունքում Արտեմ Միկոյանը հաղթում է ու «ՄիԳ-15»-ում տեղադրվում է գերհզոր շարժիչ: Ավիացիայի մասնագետներից շատերը, սակայն, նշում են, որ պատմությունն իսկապես լեգենդ է և Միկոյանին ի սկզբանե է հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել անգլիական ընկերության ղեկավարի հետ:

Ներկայացված են նաև տեղեկություններ Արտեմ Միկոյանի ընտանեկան կյանքի մասին: Նա երկու դուստր ունի և մեկ որդի: Ուշագրավ է, որ եղբոր` Անաստաս Միկոյանի 5 որդիներից 4-ն ընտրել են հորեղբոր մասնագիտական ճանապարհը` դառնալով օդաչուներ կամ ավիացիոն ինժեներներ: Ընդ որում, Անաստաս Միկոյանի օդաչու որդիներից մեկը զոհվել է 1942թ.-ին` Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ: Նրա մարմինն այդպես էլ չեն գտել ու մինչ այսօր նա համարվում է անհայտ կորած:

Անաստաս Միկոյան

ԽՍՀՄ ղեկավարությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Անաստաս Միկոյանի կյանքին նվիրված հատվածում այցելուներին, Մարինե Բլբուլյանի խոսքով, միանգամից գրավում է մթերքներով լցված փոքրիկ սառնարանը:



«Այստեղ մենք պատկերավոր կերպով ցանկացել ենք ցույց տալ այն բոլոր մթերքները, որոնք ԽՍՀՄ շուկայում հայտնվել են Անաստաս Միկոյանի ջանքերով», - ասում է թանգարանի աշխատակիցը:

Մթերքների թվում առանձնացնել մի քանիսը դժվար է, քանի որ դրանց քանակն իսկապես մեծ է` կակաո, խտացրած կաթ, կոնֆետներ և այլն:

Մարինե Բլբուլյանը նշում է` Անասատաս Միկոյանը մեծ ուշադրություն է դարձրել ոչ միայն տարատեսակ ապրանքների առկայությանն, այլև դրանց մատուցման ձևին:

Անաստաս Միկոյանին նվիրված հատվածում ուշադրություն են գրավում նաև ԽՍՀՄ լոզունգներով տարատեսակ պաստառները:

Ներկայացված են նաև Հայրենական պատերազմի ընթացքում խորհրդային զինվորների համար Միկոյանի կողմից մշակված օրվա ուտելիքի չափաքանակները:

Թանգարանը դիմել է նաև համաշխարհային պարբերականներին` խնդրելով տրամադրել արխիվային հրապարակումները:
Արդյունքում` այստեղ կարելի է տեսնել  «Time» և «Der Spiegel» պարբերականների շապիկները, որոնց վրա պատկերված է եղել Անաստաս Միկոյանը:

Թանգարանում ներկայացված է նաև Անաստաս Միկոյանի և Կուբայի ղեկավար Ֆիդել Կաստրոյի հայտնի լուսանկարը:

Շրջանցված չէ նաև Ստալինյան ռեպրեսիաների ու դրանց Անաստաս Միկոյանի մասնակցության վերաբերյալ հարցը:

«Բանն այն է, որ ռեպրեսիաներից տուժած 1500 անձանց ցանկը Անաստաս Միկոյանը չի կազմել, այն կազմվել է Երևանում և ուղարկվել Մոսկվա: Մնում է ստորագրության հարցը: Ամեն դեպքում մենք այս հատվածում ներկայացնում ենք մի քանի անուններ, ովքեր զոհ են գնացել ռեպրեսիաներին ու ներկայացված են նաև մի քանի անուններ, ովքեր փրկվել են Միկոյանի անմիջական մասնակցությամբ», - անդրադառնալով վիճելի թեմային՝ ասում է Մարինե Բլբուլյանը:

Լրատվամիջոցների այցը Լոռու մարզ տեղի է ունեցել «Բացահայտիր երկիրդ» արշավի շրջանակում՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

 

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:30 Ձեր աչքի առաջ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ, ասելիք չունե՞ք. Մինասյանը՝ դատախազին Այսօր, 11:26 Բաքվում կայանալիք COP29-ին Ադրբեջանը կարող է երկրներին հրավիրել զինադադար կնքելու․ Ալիևի օգնական Այսօր, 11:22 ՀՀ-ն զավթելու նոր քայլեր են մշակվում․ անվտանգության մարտահրավերները պետք է դիտարկել ինչպես լայն կոնտեքստում, այնպես էլ ամբողջ համակարգի ներսում․ Թաթոյան Այսօր, 11:17 Այս տարի պետք է վերջնական լուծենք, արդեն էլ հնարավոր չի. Ավինյանը՝ տեղումներից առաջացած խնդիրների մասին Այսօր, 11:04 Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի կյանքին, նախնական տվյալներով, վտանգ չի սպառնում. Արամ Թորոսյան Այսօր, 11:01 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին Այսօր, 11:00 Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Այսօր, 10:52 Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 10:48 Ոմանք փորձում են մոռանալ մեր պատմական անցյալը, մշակույթն ու ավանդույթները. առանց դրանց ես իմաստ չեմ տեսնում ապրելու. Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 10:44 Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե համայնքի որ բնակիչներն են մասնակցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին․ Ոսկան Սարգսյան Այսօր, 10:40 Միշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ Աղազարյան Այսօր, 10:35 Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա Այսօր, 10:33 Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ Այսօր, 10:29 Բռնություն է կիրառվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան Այսօր, 10:19 Փրկարարները հայտնաբերել են հանդամասում մոլորված 10-ամյա երեխային Այսօր, 10:15 Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան Այսօր, 10:11 Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով. Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:57 Լարսը բաց է Այսօր, 09:53 Երևանում քամու հետևանքով վնասվել են տանիքների, պատշգամբների թիթեղյա ծածկեր, կոտրվել են ծառեր Այսօր, 09:44 «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթին Այսօր, 09:41 Lույս չի լինի 05/05/2024 22:09 Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին. ԱԱԾ նախկին տնօրեն 05/05/2024 20:23 Սոցցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024 19:18 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024 18:29 Մարդու հետ մի կապեք ոչ մի բան. այս չակնկալիքների պայքարը հայրենիք ու պատիվ ստանալու մասին է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/05/2024 17:44 Եռագույններով քոչարի՝ դեպի Երևան ճանապարհին (տեսանյութ) 05/05/2024 17:38 Նույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) 05/05/2024 17:09 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024 16:40 Փլուզվել է Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկի արտաքին պատը 05/05/2024 16:04 Երբեք որևէ երթի չեմ մասնակցել, սա միակն է, սա մեր վերջին գոյաբանական ճիգն է. Արման Նուռ (տեսանյութ) 05/05/2024 15:02 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան 05/05/2024 14:50 Ստի կայսրությունը փլուզվելու է. ես գիտեմ` մենք կհասնենք հաղթական ավարտին. Խաչիկ Մանուկյան 05/05/2024 14:01 Մենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/05/2024 13:44 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել (լուսանկարներ) 05/05/2024 13:11 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024 12:52 Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան (տեսանյութ) 05/05/2024 12:37 «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյանը նոր երգ է ներկայացրել (տեսանյութ) 05/05/2024 11:48 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024 11:16 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան 05/05/2024 11:05 Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից. Բագրատ Սրբազանն` իշխանությանը (տեսանյութ) 05/05/2024 10:12 Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատվամիջոցները վերցնում են ադրբեջանական նյութերը, թարգմանում հայերեն ու տարածում. թյուրքագետ 05/05/2024 10:05 Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի 05/05/2024 09:54 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/05/2024 22:51 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Գևորգ Պետրոսյանը և Լուսինե Հարոյանն են 04/05/2024 22:19 Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ Սրբազան 04/05/2024 21:37 Եկեղեցու զանգերը հնչեցին 04/05/2024 21:21 Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողները 04/05/2024 21:04 Պաշտոնական հայտարարություն չկա, Բայց Գազայի հյուսիսում իսկական սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն 04/05/2024 20:51 Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի 9 000 զինվորական 04/05/2024 20:35 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Իջևանն անցավ, ուղղությունը՝ Հաղարծնի վանք (Տեսանյութ) 04/05/2024 20:18 Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր» 04/05/2024 20:00 ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են՝ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հակամարտության 04/05/2024 19:40 Յուրաքանչյուր հայորդու հայրենասիրությամբ ու քաջարի ոգով պետք է իմաստավորվի հանուն հայրենիքի նահատակված մեր զավակների զոհաբերությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոս 04/05/2024 19:27 Մեր մեծագույն անվստահությունն ենք հայտնում ՀՀ կոլաբորացիոն կառավարությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և պահանջում ենք հրաժարական․ Շվեդիայի Հայկական միությունների համադրող կենտրոն 04/05/2024 19:04 Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 04/05/2024 18:53 Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան 04/05/2024 18:38 Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան․ «Հրապարակ» 04/05/2024 18:23 Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ 04/05/2024 18:06 Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին․ Արմեն Աշոտյան 04/05/2024 17:53 Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը 04/05/2024 17:38 «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի ուղերձը 04/05/2024 17:24 Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է 04/05/2024 16:57 Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ Դեսպան 04/05/2024 16:48 Մայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ 04/05/2024 16:35 Հույս, հավատ, սեր ու տրամաբանություն մեր Ավետյաց երկիր Հայոց Հայրենիքին․ Աստված տա՝ հարությունը մոտ լինի 04/05/2024 16:20 Մենք մեր տղաներին ենք խոստացել․ պատրաստ ենք նրանց պես կռվել մեր հողի համար․ Զոհված զինվորի մայր՝ Ալիսա Գևորգյան (Տեսանյութ) 04/05/2024 16:09 Սա չհայտարարված կապիտուլյացիա է, մենք դա թույլ տալ չենք կարող․ Գառնիկ Դանիելյան 04/05/2024 15:57 Պայքարը տավուշյանից պետք է վերածվի համազգայինի, ժողովրդի պահանջը պետք է արտահայտվի Երևանում․ Սուրեն Պետրոսյան 04/05/2024 15:52 Լենա տատն օրհնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, որոնք սկսում են քայլերթ դեպի Երևան (Տեսանյութ) 04/05/2024 15:41 Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ 04/05/2024 15:19 Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան 04/05/2024 15:05 2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում. բացառիկ հարցազրույց 04/05/2024 14:54 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:42 Մենք չենք ճանաչում ինքներս մեզ. պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:33 Մեկնարկել են «Eurowings» ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը 04/05/2024 14:22 Անձրև, կարկուտ, քամի. եղանակը դեռ չի տաքանա 04/05/2024 14:00 Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն են իրականացնում 04/05/2024 13:42 Հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ. ինչ է կատարվել Երևանում՝ տեղատարափ անձրևի հետևանքով (Տեսանյութ) 04/05/2024 13:17 «Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել». Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել 04/05/2024 13:10 Այսպիսի ելք չէինք սպասում․ գերնպատակ ունենք՝ հաղթական վերադարձ Քրիստոսով Արցախ․ Արցախի թեմի առաջնորդ 04/05/2024 12:57 Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը պարզապես չի կարող դիտվել որպես Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրյալ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված եղանակ. Փաստաբան 04/05/2024 12:41 «Կառուցի՛ր տունդ, պետությունը սատար կկանգնի». Գեղարքունիքում ավարտվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի իրազեկման արշավը 04/05/2024 12:18 Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա ամիսներին ու տարիներին կուլ կտան Հայաստանը. Թյուրքագետ 04/05/2024 12:14 Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ 04/05/2024 11:58 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 04/05/2024 11:51 Վարդենիսում ճանապարհ է հիմնանորոգվում․ ավարտը նախատեսված է ամռանը (Տեսանյութ) 04/05/2024 11:24 Աշտարակում փրկարարները փոսի մեջ քաղաքացու դի են հայտնաբերել 04/05/2024 11:13 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան 04/05/2024 11:04 Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի 04/05/2024 10:46 Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը 04/05/2024 10:38 Երևանում անձրևաջրերը մի քանի թունելներ վերածել էին լճակների 04/05/2024 10:34 Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. «Սիվիլնեթ» 04/05/2024 10:32 Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ 04/05/2024 10:29 Գյումրիի տներից մեկում հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 04/05/2024 10:27 Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան 04/05/2024 10:10 Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրալցվել են հարակից տները 04/05/2024 10:03 ՄԻՊ-ը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը 04/05/2024 09:59 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ 04/05/2024 09:56 «Փաստ». Ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները և ովքե՞ր են խառնված այդ պատմությանը 04/05/2024 09:51 «Հրապարակ»․ Ոստիկանների նոր հանդերձանք են գնում․ 43 մլն դրամ է ուղղվել

Տվյալ բաժնի վերջին նյութերը