Ինքս մարազմատիկ ժանրի մեծ սիրահար եմ, բայց ոչ այս աստիճան. Արման Գևորգյանը՝ էկրանային բացակայության և այսօրվա հումորային նախագծերի մասին

11/01/2018 13:49

Ինքս մարազմատիկ ժանրի մեծ սիրահար եմ, բայց ոչ այս աստիճան. Արման Գևորգյանը՝ էկրանային բացակայության և այսօրվա հումորային նախագծերի մասին


Ընդամենը մի քանի տարի առաջ նրանց սերունդը էկրանային հումորային նախագծերի ֆավորիտն էր, սակայն  ինչպես յուրաքանչյուր ոլորտում, սերնդափոխությունն անխուսափելի էր: Նախկին «32 ատամ»-ցիների մի մասն այսօր շարունակում է մնալ էկրաններին, մի մասն էլ օվկիանոսից այն կողմ է փնտրում հաջողության իր բանալին: Հայաստանում բնակվող, բայց էկրաններից բացակայողներն էլ քիչ չեն. նրանք էլ իրենց հետաքրքրությունն են գտել բնագավառին մոտ մեկ այլ գործունեության մեջ:

Aysor.am-ը մերօրյա հումորային շուկայի բացերի ու առավելությունների, դաշտում տիրող ամենաթողության ու էկրանային բացակայության մասին է զրուցել դերասան, շոումեն Արման Գևորգյանի հետ:

- Արման, վստահ եմ` վերջին շրջանում Ձեր բոլոր հարցազրույցների ժամանակ Ձեզ առաջնահերթ այս հարցն են տալիս՝ ինչո՞ւ չեք երևում հեռուստաէկրաններին:

- Հեռուստաէկրանին երևալ՝ դա դեռ չի նշանակում լինել գագաթնակետին կամ փայլել, կամ ներկայանալ այն ասելիքով, որն այսօր պետք է լսի հանդիսատեսն ու հեռուստադիտողը: Շատերն են հեռուստաէկրանին, ու ի՞նչ (ժպտում է՝ հեղ.):

- Այնուամենայնիվ, էկրաններ վերադառնալու մասին չե՞ք մտածում:

- Հատուկ այդ մտքի վրա սևեռված չեմ, իսկապես՝ չեմ մտածում, քանի որ, նախ ուզում եմ հեռուստատեսությունն իր ամբողջ էությամբ քայլի դեպի դրականը, դեպի որակյալն ու ուսուցողականը: Միգուցե այս տարիքում եմ արդեն այսպես մտածում, գուցե տարիներ առաջ ինձ այդքան այս հարցը չի անհանգստացրել, քանի որ այն ժամանակ երեխաներ չեմ ունեցել: Իսկ հիմա իսկապես ցանկանում եմ, որ երեխաներս որակյալ նյութ տեսնեն էկրաններին: Ու ոչ միայն երեխաները, այլ նաև մենք՝ մեծահասակներս: Ինքս մարազմատիկ ժանրի մեծ սիրահար եմ, բայց ոչ այս աստիճան: Եվ հետո, ցավոք նկատում եմ, որ հեռուստատեսությունը մեռնում է…

- Բացառություններ չկա՞ն:

- Դե իհարկե, ասածս միանշանակ չէ, հավանաբար, մի քանի բացառություններ կլինեն, բայց քանի որ հեռուստացույցից բոլորովին հրաժարվել եմ ու չեմ նայում, չեմ կարող նշել, թե կոնկրետ որոնք են այդ բացառությունները (ժպտում է՝ հեղ.): Հավատացեք, անձամբ ես գրեթե հեռուստացույց չեմ միացնում: Եթե միացված է, ուրեմն մուլտֆիլմ կամ մանկական ու ոչ հայկական ալիք են դիտում դստրերս:

- Կարելի՞ է ասել՝ Ձեր տեղը զիջել եք նոր սերնդին:

- Երբ փորձեմ իմ տեղը զիջել նոր սերնդին, ուրեմն դա կնշանակի, որ ես արդեն վաթսունն անց երիտասարդ եմ (ծիծաղում է՝ հեղ.): Նոր սերնդին տեղս զիջելուն դեռ մի 25 տարի ունեմ: Եթե, իհարկե, նորը, դա նույն մոռացված հինն է լինելու:

- Հետևո՞ւմ եք այսօրվա հումորային մշակույթին: Օբյեկտիվորեն՝ Ձե՞ր սերունդն է զիջում, թե՞ նոր սերունդը:

- Հումորային մշակո՞ւյթ (ծիծաղում է՝ հեղ.) Լավ էր ասված… Հետևում եմ, ինչքանով, որ հասցնում եմ: Այ որ Ձեր նշած «մշակույթ» ասվածին համապատասխան լիներ այսօրվա մակարդակը, իսկապես կհետևեի: Պապայի արև (ծիծաղում է՝ հեղ.):

- Արման, Ձեր ընկերներից, գործընկերներից ոմանք վերջին 1-2 տարիների ընթացքում Հայաստանից հեռացան: Դերասան-շոումենների գործն այսօր այստեղ այդքան վա՞տ է, որ բռնում են արտագաղթի ճանապարհը: Հատկապես, որ հումորային նախագծերը, սիթքոմները, կարծես թե, մեծ պահանջարկ ունեն:

- Նրանցից շատերը գնացին այլ երկրներ՝ հույսի և գունավոր պատկերացումների ակնկալիքով: Տա Աստված՝ նրանց հույսերն իսկապես արդարանան: Գիտեք, իրականում, շատ բծախնդիր և պրոբլեմատիկ բնագավառի ներկայացուցիչներ ենք մենք, ու մեր բնագավառում «դուրսն» ու «ներսը» չի փրկում: Միևնույնն է՝ ուշ, թե շուտ, բոլորս էլ հասկանալու ենք, որ հումորի ոլորտում որոշակի սահման գոյություն ունի, որից առաջ անցնել, պարզապես, չի ստացվելու: Եթե, իհարկե, պետք է աշխատենք միայն հայ լսարանի համար: Իսկ հումորային նախագծերն ու սիթքոմները, կարծում եմ, մեծ պահանջարկ ունեն միայն մի քանիսիս ենթադրության շրջանակներում: Մեծ մասով, ազգիս դա չի հետաքրքրում:

- Ի դեպ, ինքներդ պատրաստվո՞ւմ եք բռնել տղաների ճանապարհը:

- Ես մի քանի անգամ արդեն բռնել եմ այդ ճանապարհը, բոլորից ավելի շուտ, քանի որ նմանատիպ հարցերում միշտ շուտ եմ կողմնորոշվում և մի քանի քայլ առաջ եմ անում այն ամենն, ինչն այսօր նոր են փորձում անել ընկերներս: Եթե նախօրոք թվարկածս քայլերն արած չլինեի, վստահ չէի կարող պատասխանել նախորդ հարցին (ժպտում է՝ հեղ.):

- Գիտեմ, որ տարբեր կորպորատիվ միջոցառումներ եք կազմակերպում ու վարում: Եկամուտի առումով՝ արդյունավե՞տ աշխատանք եք համարում: Հնարավո՞ր է միայն այդ գործունեությամբ ընտանիք պահել:

- Իմ փրոդաքշնը և՛ կազմակերպում է ամբողջական մասով բոլոր տեսակի միջոցառումները, և՛ ինքս վարում եմ ցանկացած միջոցառում: Իսկ արդյունավետ եմ համարում այնքանով, որ, այո՛, լիարժեք կարողանում եմ հոգալ և ապահովել իմ ու ընտանիքիս բոլոր կարիքները:

- Եթե գաղտնիք չէ, ի՞նչ արժի մեկ միջոցառման կազմակերպումն ու վարումը:

- Գաղտնիք չէ, իհարկե, ինտրիգաների սիրահար չեմ գործունեությանս մեջ: Ցանկացած միջոցառում վարում եմ 300-ից 400 հազար դրամի սահմաններում:

- Ո՞րն է գնային տարբերության քաղաքականությունը:

- Դա կախված է մի քանի գործոններից: Նախ նշանակություն չունի մարդկանց քանակը, քանի որ 10 հոգու և 1000 հոգու համար նույն չափով էներգիա եմ վատնում և ծրագրի նույն կետերն եմ իրականացնում: Եթե ծառայությունների ամբողջական մասով նույնպես իմ թիմը պետք է կազմակերպի և մատուցի, ապա, բնականաբար, վարելու համար փոքր-ինչ թեթև կլինի կոնկրետ իմ հոնորարը:

- Ընկերների, ծանոթների դեպքում զեղչեր լինո՞ւմ են:

- Իհարկե, նման բացառություններ լինում են իմ հոնորարի մասով, երբ ինձ են դիմում իմ ընկերներն ու շատ մոտ մարդիկ: Եվ հետո, լինում են բացառություններ նաև բոլորովին անծանոթ պատվիրատուների շրջանակներում, երբ զգում եմ, որ պատվիրատուն կոնկրետ ինձ ու իմ որակն է նախընտրում, բայց նաև ի վիճակի չէ իմ նշած գումարի չափը վճարել: Նմանատիպ իրավիճակներում նույնպես շարժվում եմ, այսպես ասած, ժողովրդիս սրտով:

- Հետաքրքիր է՝ ի՞նչ պահանջներ են առավել շատ դնում հայ պատվիրատուները (շատ կենացներ, անեկդոտներ, պատմություններ…):

- Ծրագրում անեկդոտներ չէ, բայց կոնկրետ ինձանից հումոր ակնկալում են պատվիրատուները՝ հաշվի առնելով իմ բնագավառն ու պրոֆիլը: Բայց ես ճիշտ եմ համարում միջոցառումներն անց կացնել դասականի և ժամանակակիցի միքսային խառնուրդի մեջ, ինչը և՛ հաճելի է, և՛ ցանկալի, և՛ գրագետ: Իսկ հումորային մասը մնում է միայն իրավիճակային իմպրովիզի վրա:

- Կհիշե՞ք որևէ զավեշտալի դեպք, որ պատահել է Ձեզ հետ աշխատանքի ընթացքում:

- Ամենազավեշտալի վերջին դեպքը, որ պատահել է ինձ հետ աշխատանքի ընթացքում, 2017 թվականի դեկտեմբերի 15-ին է եղել: Հարսանյաց երեկոյի ընթացքում գործընկերուհիներիցս շնորհալի երգչուհի Աստղիկ Տեր-Տաճատյանն իր իսկ կամքով մասնակցեց հարսիկի կողմից իրականացվող «ծաղկի նետում» արարողությանն՝ այն ակնկալիքով, որ գոնե այս անգամ իրեն բաժին կընկնի այն ծաղկեփունջը, որը խորհրդանշում է մոտակա ամուսնությունը: Ահագին ծիծաղեցինք, շատ պոզիտիվ երեկո ստացվեց (ժպտում է՝ հեղ.):

- Արման, մի պահ Արմեն Թադևոսյանի հետ էիք համագործակցում: Ինչո՞ւ ընդհատվեց համագործակցությունը:

- Այո՛, իմ կողմից շատ հարգված և բանիմաց ընկեր-գործընկեր Արմեն Թադևոսյանի հետ նույնպես որոշ ժամանակ ներկայացրեցինք մի ժանր, որի անունն է «Ստենդ Ափ»: Մենք մեծագույն սիրով էինք աշխատում և հանդիսատեսին ներկայացնում մեր աշխատանքը: Բայց մի քանի ներկայացումից հետո հասկացանք, որ հանդիսատեսը դեռ չի ընկալում այս ժանրը: «Չխեղդեցինք» հանդիսատեսին, թողեցինք, որ ինքը իր իսկ ուժերով, հանգիստ տեմպի մեջ հասնի ընկալման այն աստիճանին, երբ իր ոտքով, իր անկեղծ ցանկությամբ կգա այս ժանրը վայելելու: Եթե, իհարկե, կարելի է այս ժանրը վայելել… Իրականում, սա մի ժանր է, որը նույնիսկ Ռուսաստանի պես ամեն առումով կամ բոլոր առումներով մեծ դաշտում չի լինում վայելել: Այսինքն՝ նույնիսկ Ռուսաստանում այս ժանրը մեդիամագնատների և պրոֆեսիոնալ իրականացնողների կողմից չի համարվում նպատակ, այլ համարվում է պարզապես համեմունք: Իսկ մենք փորձում ենք Հայաստանում այս համեմունքը դարձնել կոնկրետ ուտեստ, ինչը, կարծում եմ, կամ չի ստացվի, կամ ժամանակը ցույց կտա:

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:16 Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները Այսօր, 15:08 LIVE. Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ երթ՝ դեպի Աբովյան Այսօր, 15:03 Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան Այսօր, 14:58 ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար. Փաստաբան Այսօր, 14:48 Հրաձգության ֆեդերացիայի ներկայացուցիչները ծանոթացել են առաջնության անցկացման առաջարկվող պայմաններին Այսօր, 14:40 Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա Այսօր, 14:36 Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Այսօր, 14:27 ԵՊՀ և Բրյուսովի անվան համալսարանի 200-ից ավելի ուսանողներ հայտնեցին, որ միանում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 14:24 ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի և Կանզասի պետհամալսարանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ներքին գործերի նախարարություն Այսօր, 14:20 Պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել Է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) խորհրդի լիագումար նիստին Այսօր, 14:17 Լեռնային մարզերում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ Այսօր, 14:15 Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Այսօր, 14:13 Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Այսօր, 14:09 LIVE. ԵՊՀ ուսանողները սատարում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 14:05 Մայիսի 9-ից շատ մեծ սպասումներ կան․ Թևանյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու սցենարները Այսօր, 14:02 Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կոչ արեցին վաղը Երևանի մուտքի մոտ հավաքվել՝ դիմավորելու Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժումը (Տեսանյութ) Այսօր, 13:56 LIVE. Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ երթ՝ դեպի Աբովյան Այսօր, 13:48 Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյան Այսօր, 13:40 Դանակով հարվածել է համադասարանցուն, ապա հափշտակել ոսկյա թևնոցը․ ՔԿ Այսօր, 13:34 Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա առթիվ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ ղեկավարին Այսօր, 13:31 Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը սպասելի և անհրաժեշտ է. Պեսկով Այսօր, 13:23 Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր Այսօր, 13:15 «Զանգեզուրի միջանցքի» բացումը կօգնի Հայաստանին հաղթահարել մեկուսացումը և լրացուցիչ եկամուտներ ստանալ տարանցման վճարներից․ Ամիրբեկով Այսօր, 13:04 Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին Այսօր, 12:56 Հնարավո՞ր է արդյոք լինել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և աջակցել եկեղեցին քանդող դավաճանական խմբակին. Ջուլֆալակյան Այսօր, 12:51 «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են Այսօր, 12:48 Համահայկական ճակատ շարժումն ու կուսակցությունը լիովին աջակցում են Հայ առաքելական եկեղեցու ջանքերին. Արշակ Կարապետյան Այսօր, 12:44 Իրականում ինչ եմ ես տեսել պատերազմի դաշտում... դրա մասին ես իրենց ասել եմ, եթե տղամարդ են՝ կասեն, որ ասել եմ․ Բագրատ Սրբազան Այսօր, 12:39 56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լցված արկղը Այսօր, 12:30 Փոփոխություններ՝ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում Այսօր, 12:19 Միքայել Սրբազանի առաջնորդությամբ՝ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն ավտոերթով շարժվեցին Հոռոմի կամուրջ․ նրանց կիմանան արթիկցիները Այսօր, 12:14 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան Այսօր, 12:00 Մենք այն երջանիկ սերունդն ենք, որ ապրել ենք հաղթանակ կերտած հերոսի ղեկավարած հայրենիքում, նրա կողմից անվտանգ պահվող հայրենիքում. Դանիելյան Այսօր, 11:53 Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ Այսօր, 11:51 Սա Սրբազանի շարժումը չէ, սա սրբազան շարժում է՝ հանուն հայրենիքի․ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները կոչ են անում ոտքի ելնել Այսօր, 11:47 Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Այսօր, 11:44 Սա ձյուն չէ, այլ՝ կարկուտ, Սուրենյանն Օհանավանից լուսանկար է հրապարակել Այսօր, 11:38 «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Այսօր, 11:34 «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 9-ին՝ ժամը 16:00-ին, Հանրապետության հրապարակում հանդիպման է կանչում Այսօր, 11:28 Քասախում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Այսօր, 11:26 Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Հովհաննիսյան Այսօր, 11:22 Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ Այսօր, 11:21 Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Այսօր, 11:13 Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն Այսօր, 11:12 LIVE. Կառավարության նիստ Այսօր, 11:05 Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն Միքայելյան Այսօր, 10:59 «Մենք պետական կառավարման ղեկին լինելու ձգտում և ամբիցիա չունենք, բայց չենք էլ կարող լինել անտարբեր»․ Շիրակի թեմի առաջնորդությամբ՝ Գյումրիից երթ մեկնարկեց դեպի Երևան Այսօր, 10:50 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա Այսօր, 10:42 Ադրբեջանը չի անցել «Եվրատեսիլ-2024»-ի հաջորդ փուլ Այսօր, 10:35 Ռոստովում կայացած Մուայթայի միջազգային խոշոր մրցաշարում հայ մարզիկները նվաճել են 15 մեդալ Այսօր, 10:31 «Հետապնդումն իրականացվում է քաղաքական իշխանության վերնախավի ուղիղ հանձնարարությամբ». Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել Այսօր, 10:28 Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ եկեղեցին ու հոգևորականությունը պիտի անջատ լինեն նաև հասարակությունից․ Մելիքյան Այսօր, 10:21 «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Այսօր, 10:18 Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Այսօր, 10:09 ՀՀ ժողովրդի ազգային արժեքների մեջ Նիկոլ Փաշինյանը ներառել է նաև Հայ ավետարանական ու Հայ կաթողիկե եկեղեցին Այսօր, 09:56 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն այսօր Չարենցավանից կուղևորվի դեպի Աբովյան Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխանությունը հերթական սուտն է տարածում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործը ավարտական փուլում է Այսօր, 09:45 «Հրապարակ». Արցախցիներին սպառնացել են՝ Բագրատ սրբազանի առաջնորդած երթին մասնակցելու դեպքում կզրկվեն պետական աջակցությունից Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Սրբազանի առաջնորդած շարժման երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Երեկ մահացած պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել Այսօր, 09:37 «Հրապարակ». Մայիսի 9-ին շարժումը մտնելու է Երևան. լինելո՞ւ է Փաշինյանի հրաժարականի պահանջ, թե՞ ոչ Այսօր, 09:31 Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ․ 168.am 07/05/2024 23:00 «Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով»․ Փաշինյանը Պապոյանին 6 օրով ԱՄՆ է գործուղել 07/05/2024 22:48 Բարտոլինյան գեղձի կիստա. Բուժումը 07/05/2024 22:35 Առաջին երկիրը, որտեղ կայցելի Պուտինը՝ վերընտրվելուց հետո, Չինաստանն է 07/05/2024 22:20 Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում էր 07/05/2024 22:06 Վթար Խորենացու փողոցում․ տուժածներին հիվանդանոց են տեղափոխել 07/05/2024 21:54 Զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ 07/05/2024 21:47 Կադիրովը մայիսի 9-ից հետո նոր, լավ փոփոխություններ է ակնկալում 07/05/2024 21:31 Ռուսաստանը համաշխարհային տերություն է․ Պուտին 07/05/2024 21:21 Երկրաշարժ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս․ Զգացվել է Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում 07/05/2024 21:14 Հիսուսն իմ Աստվածն ա՝ առանց միջնորդի․ Արմեն Փամբուխչյան 07/05/2024 21:08 Խոշոր հրդեհ Երևանի Դեղատան փողոցում․ Տներից մեկում 63-ամյա բնակչի դին է հայտնաբերվել 07/05/2024 20:59 «Եկեղեցին առանցքային դերակատարություն ունի ժողովրդին հուզող խնդիրների հաղթահարման գործում»․ Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի հայտարարությանը 07/05/2024 20:45 Իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել․ Արսեն Բաբայան 07/05/2024 20:30 «Եկեղեցին զգուշացնում է այն ամենի մասին, ինչը մենք չկարողացանք կանխել Արցախում»․ Մետաքսե Հակոբյանը միացել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին 07/05/2024 20:15 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին 07/05/2024 20:00 Փաշինյանի «ռյուկզակը» խորհրդանիշ էր, որ մարդիկ «ռյուկզակները» գցելու են ուսներին, դուրս գան, ոնց որ Արցախի դեպքում արեցին․ Նույնը կլինի Հայաստանում, եթե չպայքարենք․ Քաղաքացի 07/05/2024 19:45 Կտրվեր այս ձեռքս, որ քեզ ընտրել եմ․ Քաղաքացին՝ Փաշինյանին 07/05/2024 19:30 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց 07/05/2024 19:18 Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը․ Պարտավոր եմ և գնում եմ Եկեղեցու կանչով․ Մետաքսե Հակոբյան 07/05/2024 19:07 «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը ավտոերթ է իրականացնում Գյումրիում (Տեսանյութ) 07/05/2024 18:54 Ավտոբուս է այրվել Նորաշեն թաղամասում 07/05/2024 18:45 «Անգամ այս իշխանության օրոք դատարանը վճռեց, որ Մանե Գևորգյանը զրպարտել է Արթուր Վանեցյանին, Արման Բաբաջանյանն էլ դատարանում պարտվեց»․ Իրավապաշտպանը փաստեր է հիշեցնում 07/05/2024 18:30 Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ 07/05/2024 18:17 Եվրոպայի 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 07/05/2024 18:06 ՀՀ Երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը 07/05/2024 17:53 Ճշմարտությունը կհաղթի ստին․ Արթուր Վանեցյան 07/05/2024 17:46 Հոգևոր սպասավորները չեն կարող անհաղորդ մնալ ժողովրդի անհանգստություններին․ Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին․ Գերագույն Հոգևոր Խորհուրդ 07/05/2024 17:36 «Հայաստանում ազատ խոսքը բանտարկված է, բավական է լռեք». Բողոքի ակցիա` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ 07/05/2024 17:26 Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քարոզ է տարվում․ Ահազանգ 07/05/2024 17:14 ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Արթուր Ղազինյան 07/05/2024 17:02 Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան 07/05/2024 16:52 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը վաղը կշարունակվի Չարենցավանի Վերածննդի հրապարակից 07/05/2024 16:42 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում 07/05/2024 16:35 Հայկական բժշկական ասոցիացիան միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը 07/05/2024 16:32 Թուրքիայում կցուցադրվի Արա Գյուլերի «Գումգափուի ձկնորսները» ֆոտոշարքը 07/05/2024 16:29 Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունն աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որ անցկացվելու է Հայաստանում. Արայիկ Հարությունյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը