15/01/2018 13:25
Google-ը «որոշել» է ՌԴ նախագահի ընտրությունների հաղթողին
Google որոնողական ծառայությունը նախօրեին «Ռուսաստանի նախագահի ընտրություններ-2018» արտահայտությունը որոնելիս որպես հաղթող տալիս էր գործող նախագահ Վլադիմիր Պուտինի անունը, հայտնում է «Коммерсант»-ը:
Նրա անունը և լուսանկարը հայտնվում էին որոնման արդյունքների աջ կողմում `տեղեկատվական բլոկում: Հայտնվում էր նաև «Վիքիպեդիայում» 2018 թվականի ընտրությունների մասին հոդվածի հղումը, ընդ որում, հոդվածում հաղթողի անունը չէր նշվում:
Հաղորդվում է, որ ավելի ուշ ընտրությունների հաղթողի անունը անհետացել է Google-ի որոնման արդյունքներից:
Wikimedia-ի ռուսական մասնաճյուղի գործադիր տնօրեն Ստանիսլավ Կոզլովսկին մանրամասնել է, որ Google-ի սխալը պայմանավորված է օգտատերերից մեկի կողմից հանրագիտարանում հոդվածի խմբագրման փաստով: