16/01/2018 16:07
Կոսովոյում սպանվել է սերբական կուսակցության առաջնորդ Օլիվեր Իվանովիչը
«Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Օլիվեր Իվանովիչը երեքշաբթի սպանվել է Կոսովսկա-Միտրովիցայում, հայտնել է Blic թերթը՝ հղում անելով քաղաքական գործչի փաստաբանին:
«Ինչպես երևում է, նա մահացել է հենց տեղում: Այժմ մեզ հայտնի է, որ նա հրազենային հինգ վիրավորում է ստացել: Նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկները փորձել են նրան փրկել, բայց՝ ապարդյուն», - հրատարակությանը հայտնել է Իվանովիչի փաստաբան Նեբոյշա Վլայիչը:
Կոսովոյի ոստիկանությունը հաստատել է մահափորձի փաստը՝ հայտնելով, որ քաղաքական գործիչը գտնվում է հիվանդանոցում, իսկ բոլոր իրավապահներն ուղարկվել են՝ գտնելու հարձակվողներին: Ինչպես նշում են ԶԼՄ-ները, մահափորձը կատարվել է այն ժամանակ, երբ քաղաքական գործիչը մտնում էր իր կուսակցության շենք: Ներկայում Կոսովսկա-Միտրովիցայում կուսակցության շենքի և հիվանդանոցի մոտ մարդիկ են հավաքվում, ոստիկանությունը արգելափակել է հարակից թաղամասերը: Օլիվեր Իվանովիչը կոսովցի սերբերի առաջնորդներից մեկն էր, անցյալում Սերբիայի կառավարությունում զբաղեցրել է Կոսովոյի ևՄետոքիայի գործերի նախարարության պետքարտուղարի պաշտոնը: 2016 թվականին նա դատապարտվել էր ինը տարվա բանտարկության, բայց ավելի ուշ ազատ էր արձակվել: