17/01/2018 14:44
Քահանա Գլեբ Գրոզովսկին մանկապղծության համար մեղավոր է ճանաչվել
ՌԴ Լենինգրադի մարզի Պրիոզերսկի քաղաքային դատարանը մանկապղծության գործով մեղավոր է ճանաչել Ռուս ուղղափառ եկեղեցու քահանա Գլեբ Գրոզովսկուն՝ դատապարտելով նրան 14 տարի ժամկետով ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, փոխանցում է РИА Новости-ն:
Ազատազրկումից բացի՝ Գրոզովսկին պետք է մինչև 400 հազար ռուբլի փոխհատուցում վճարի իր գործողություններից տուժածներից յուրաքանչյուրին:
Դատավճռի համաձայն՝ Գրոզովսկին սեռական ոտնձգությունների է ենթարկել երեք աղջկա Լադոգա լճի Կոնևեց և Հունաստանի Կոս կղզիներում: Առաջին միջադեպը տեղի է ունեցել 2009 թվականին, իսկ հաջորդ երկուսը՝ 2013 թվականին:
Քահանան խոստացել է բողոքարկել դատավճիռը և ասել է լրագրողներին, որ բանտում ինքը պատրաստ է գիրք գրել: