27/01/2018 15:55
Սարգիս Հացպանյանին կհուղարկավորեն Եռաբլուրում. նախագահը դրական լուծում է տվել հարցին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դրական լուծում է տվել Սարգիս Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու հարցին, այս մասին Aravot.am-ին ասել է Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:
«ՀՀ նախագահին դիմել են այդ հարցով և, հաշվի առնելով պաշտպանության նախարարության ներկայացրած հիմնավորումները, նախագահը հանձնարարել է դրական լուծում տալ այդ հարցին», - Aravot.am-ին ասել է Վ. Հակոբյանը: