09/02/2018 19:13
Իմ առյուծին որ բաց թողնեմ, չի կարող ապրել. Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը այսօր հայտարարել է, որ իր գազանանոցի առյուծն ու վագրը վայրի բնության մեջ չեն կարող ապրել։
Այսօր Բնապահպանության նախարարություն-«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամ համագործակցության հուշագրի ստորագրումից հետո լրագրողները Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ է կենդանասեր լինելով անազատության մեջ առյուծ պահում։
Ի պատասխան Ծառուկյանը ասել է. «Եթե այսօր իմ գազանանոցում պահում եմ ու քանի որ այդ կենդանիները յուրահատուկ կենդանիներ են, դա ոչ թե վայրի են։ Այլ նրանց եթե մենք այսօր բաց թողնեինք, նրանք չեն կարող ապրել։ Նրանք վայրի պայմաններում չեն կարող ապրել։ Եթե բաց թողնենք, որս չեն կարող անել։ Սպիտակ առյուծ կամ սպիտակ վագր դու որտե՞ղ կարող ես տեսնել։ Նրանք ինքնըստինքյան գազանանոցային պայմաններում են եղել, որը մենք բերել ենք։ Մի հատ էլ սպիտակ վագր նվիրել եմ Կենդանաբանական այգուն։ Այնպես որ դրանք վայրի չեն»։