09/02/2018 19:32
Աղջիկ ջան, դու կարող ա՞ Աբարանից ես. Գագիկ Ծառուկյանը՝ լրագրողին
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը լրագրողին համարել է աբարանցի, իր խոսքով, ուշ հասկանալու համար։
Լրագրողը մի քանի անգամ փորձեց հստակեցնել ՀՀ նախագահի թեկնածուի ընտրության հարցում «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումը, սակայն Գագիկ Ծառուկյանը նրան դիմեց հարցով. «Աղջիկ ջան, դու որտեղի՞ց ես, կարող ա՞ Աբարանից ես»։
Հարցին, թե ինչո՞ւ է վիրավորում աբարանցիներին, Ծառուկյանը արձագանքել է. «Բայց խի՞ եմ վիրավորում»։